Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/280

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՈՂԲ ՕՐԻՕՐԴԻ ՄԻՈՅ Ի ՎԵՐԱՅ ՄԱՀՈՒԱՆ ԸՆԿԵՐԵՆ
ԻԻՐՈՅ։
Ի Հ<Ե>Օ Լ Տ է։



1 Փա՛խեան քառեակ լուսինք նսեմ[1]
Յորմէհեաէ ես արտասուիմ
Եւ ազազուն թուփն անդ կանաչի
Անդ առ շիրմաւ իմ սիրելլոյն
Լսեմ յաճախ ի քայլ լուսնի
Զհեծեծանս մութ գիշերոյն
Դալուկ դիմեք նա ինձ յայտնի
Ի մահապսակ իւր տխրագոյն։

Մանուկ թախծեալ, նստիմ աստէն
10 Առ սառն հովով երեկոյին
Եւ արտասուք հեղեղօրէն
Հոսին ի վայր, ներքոյ թփին
Ծառք և տերևք բերեն տանեն
Չհոգե տագնապ սայլ արհաւրաց
Եւ բարձրագւյն շուաք պատեն
Շուրջ անդ զորմովք եկեղեցեաց։
Եւ լուսամուաք եկեղեցւոյ
Եւ զանդակք անդ կան ի շարժման
Զինչ այս նշոյլ։ Այս տեսի՞լ[2] քո
20 Եւ վարսք ոսկեհուռ քո աննման
Ոհ այս լուսին և ամպք թռուցեալք
Զլուսամուտովք եկեղեցւոյն
Եւ կարմրերփեան մանեակ և կապք
Ցնցին ի պսակ դառն մահուան քո։

Դարձի՛ր դարձիր աւաղ դարձիր
Ի գահուց քոց այդ վերնային.
Ի մի վայրկեան առ իս դարձի՛ր
Ի յաղթական պսակ քոյին.
Ի հրաշից քոց հրեշտակային
Ցոյց ինձ զքեզ, ցոյց աննման,
Որ աստ անկեալ առ սեաւ խաչին
Եղերերգեմ զքո տապան։

  1. 1 և 2 տողերի միջև՝ Եւ լուսամուտք եկեղեցւոյն
    Յերմէ հետէ ես արտասուիմ
  2. տեսիլ