Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/281

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵՂԵՐ<ԵՐ>ԳՈՒԹԻԻՆ Ի ՎԵՐԱՅ ՇԻՆԱԿԱՆ ԱՂՋԻԿ
ՄԻՈՅ.
Ի Հ<Ե>ՕԼՏ է,



1 Ծանրաձայն դղրդմամբ[1] ասա հնչեն
Ի մամռեալ գմբեթէ ժամատան.
Հարք, որդիք, մարք, փեսայք աստ վայեն,
Եւ փորէ հողահատն անդ զտապան.
Աստ ննջէ Վարթիէթերն խնդութիւն մօր իւրոյ
Աստ ննջէ ազնիւ զարդն զեղջն համայն.
Պատատեալ ի տապան մեռելոյ
Խարտեաշ հերս անդ պսակ ենչ ծաղկան։

Սիրելիք նորա կան ցաւալից
10 Ո՛չ յիշեն, ոչ զպարուց, ոչ զխաղուց
Շուրջ առեալ զդի նորա տրտմալից
Հիւսեն՝ նմա ղմահապսակն ցաւոց։
Ահ ոչ ոք արժանի արտասուաց,
ՈրպԷս դու օրիօրդդ ասբեծ։
Եւ յերկինս չի՛ք հոգի լուսապանծ
Որպէս դու Վարթիթեր հոգելից։

Զերթ հրեշտակ ի հանդերձս հովուաց
Կանգնիւր[2] նա ի դրան խրճիթին.
Զարդք նորա ծաղիկք միայն ի հովտաց.
20 Լանջանոց նորա թերթք շուշանին։
Հովատու նորա թեք զեփիւռին
Եւ մայրին նմա միայն զարդարան
Եւ աղբիւրն անդ նմա հայելի
Եւ սնգոյրք նորա լիճն՝ որ անտի։

Միայնութիւն զերթ նշոյլ լուսնեկին,
Փայլէին յայտս նորա վարդատիպ
Ոչ եթող զչքնաղ հովուուհին
Սերովբէն ամբծութևան լուսատիպ.
Պատանիք սիրահարք խորովեալ
30 Յանոյշ գեղ նորա միշտ խարշէին

  1. դառնակոծ մորմոքմամբ
  2. կույր կանգնեալ