Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/282

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այլ ո՛չ ոք բայց թէ իւր սիրեցեաչ
էր նմա յամենից ընտրելին։
Ո՛չ ոք բայց իւր Բարսեղ գարնան ծին
Հրաւիրէր զան տխեղծն ի մայրին.
Առ սիզալ, ուր երկինք փայլէին
Զծաղկաշարս գերման ցւոց հիւսիին.

Վարթիթեր փնջէր նմա գոյն զգոյն
Եւ Բարսեղ տայր նմա զհասկս ի խոյը,
Նստեալ անդ առ խրձան ցորենոյն
40 Սիրելւոյն ժպտանօք տայր յորդոր.

Նա խրձէր, զոր Բարսեղ անդ հնձիր
Եւ կապէր և օգնէր սիրելւոյն
Եւ մինչ հովն յարևմտից անդ սուլէր
Ի վերջալոյսն անդ կնքիր զերեկոյն.
Վարթիթեր իր նմա թանկագին[1]
Էր նմա երազ և գանձ անգին
Թե նոքա հիմ զիրեարս սիրեին
Եւ հրեշտակը ոչ նոցա նմանին։

Ո՛հ Բարսեղ աստ զանգակը զմահ՛ գուժեն,
50 Հնչի աստ եղերերգ տապանար
Սևազգեստ սգաւորք աստ վայեն
Եւ երթայ մահապսակն անդ յառաջ։
Անկանի անդ Բարսեղ ողբալով
Ի բացեալ գերեզմանն լալագին
Սրբի մունջ սպիտակ դիազարդովն
Զարտասուս իւր վճիտ, դառնագին։

Ննջեա՛ աստ դու Հոգի անարատ
Յաւիտեան՝ որքան նինջս աստ տիրէ
Սզա յայս դամբարան ֆիլօմէլ
60 Յայս շիրիմ մինչև մութն աստ սփռի
Հնչեաց աստ զքո տաւիղ երեկոյ
Առ ծաղկամբք՝ զոր ծնաւ այս տապան
Եւ տատրակը նախատիպը ջերմ սիրոյ
Բունեսցեն ի գմբէթս ժամատան։

  1. իւրեան