Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/286

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ԱԴԵԼՍՏԱՆ ԵՎ ԲՈԶԽԻՆ (ՎԱՐԴ)։


Ի ՀԵՍԼՏԷ։



1 Ծագեաց լուսինն մայիսի
Եւ խնդութիւն յամենայնի ,
Մինչ զենուրոն ֆեյտ Ադելստան
Թողու զքաղաքն և անջատի։
Ի խաղարկուաց տարամերժեալ
Ի կայթողաց, կատակերգուաց
Փո՛խսէ զասաղ իւր ոսկեզօծեալ
Ընդ պսակի միոյ հովուաց։

Ծաղկախիտ ձորք անդաստանք
10 Հանգուցանեն զնա քաղցրագին
Որպիս գահոյք ւ երկնից խորտնք
Յարքայական ի պալատին,
Զամենայն օր ի բուրաստանին
Զբօսնու անդ հեշտահոգին
Տեսնալ զխաղ, զկարդ երամին
Օրիօրդաց անդ ի շինին։

Եւ ընդ խղովք նա տեսանէ
Զչքնաղ դստերս աղքատ հովուսաց,
Եւ սիրտ նորա անդ հարկանէ
20 Ջերմին սիրով կրկին յանկարծ։
Նոքա ուխտեն սիրել զնա,
Այլ զարմանք մեծ, այն զի էր նա,
Այր մեծանուն և շնորհագեղ
Եւ Րոզխէն տասնութամեայ։
Այլ նա մեղմեալ ի յարտասուաց
Ի վախճանի լսի նմա
Ստացեալ նորա զհամրոյլ յառաջ
Այլ զբազումս յետոյ ապա.
Աստ սերտ նորա յանկարծակի
30 Խնդրի կրկեն զշուքս պալատին
Եւ ընդ Րոդխէն իւր խղճալի
Այլ ոչ նստի ի մէջ անտառին