Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Ձմեռն էանց գարունդ ազնիլ էանց և անց փոշանման,
Ի բռնել քո ի տիրել քո ամենիշխան ինքնիշխան,
Ուստի ահա հոգւոյս քնար շարժեալ սիրով ի սէր քո,
Երբ առաւօտդ իմոյս կենաց ելեր փառօք ի փառս քո։

Ղողեաց յանտառս յորջ իւր հաղբից բանսարկուն չար և դաժան
70 Յէին բախել ուռամբ ոսկեայ զխաւարին շար իշխան,
Ընդէր մխեն մտաց գործիք թէ որպէս էր տեսիլն այն,
Յոր գունդագունդ սասանեց ալ սանդարամետն անդնդեան։

Ճրագ ճշմարիտ օրհնաբանեալ յաշտանակի սրբութեան,
Եդա՛ր ի լոյս կենաց յաջոյն խաւարելոցս փրկութեան
Ընդէ՞ր գրուանք խաւարայարկ ամբարձցին միւս քեզ խափան
Ուր մատն Էին է կառավար հզօր բազկաւ զօրութեանց

Մածեալդ լեառն, ըստ մարգարէին և մարգարիտ տէրունեան,
Ի բով սիրոյ ի փորձ յուսոյ մաքրազարդեալ սուրբ խորան,
Դուք զի՞նչ կարծէք լերինք հպարտք առբերելով շաղփաղփ բան։
80 Սա՝ որ կնքաւ տեառն Աստուծոյ հաստատեցալ անսասան։

Յաջ և յահեակ են տարածեալ գմբէթք ահեղ խաչանման,
Յարմար ձևով, մաքրաքանդակք ի ցոյց փառաց արամեան
Մի աղաւնի, մի կատարեալ է սա միայն ցանկալի,
Ոչ գոյ որում արատ ինչ բիծ ըստ երգողին առածեան։

Նարդոսատիպ ներ կենցաղոյս նկարագրեալ սուրբ նշան,
Առ որ լրումն է համայնից փափագողացս փրկութեան,
Ե՛լ ոտնեա՛ զծիրանիս հեթանոսաց վաղեմնեան,
Որ ցիր ցնորիցեն առ աչօք տեսանողիդ զամենայն։