Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ԵՂԵՐԵՐԳՈՒԹԻԻՆ Ի ՎԵՐԱՅ ԴԱՖՆ ԷԻ,


 

Ի ԴՈՒՇ է։



1 Աստ լռութիւն մռայլս տոլեր տարածանի,
Աստ հարկանի և զարկ բազկի համայն բնութեան
Եւ ծանր խորդանք սոյն փետրալից խոր գիշերի
Ծածկէ զանատառն սառն՝ և զմեռեալ դաշտ անդաստան.
Եւ մտերիմն առաք՚նութեան մորմոքալից
Ձեռն ի ծնոտի ասա ի վերայ վրանի թիկնեալ
Քնահատեալ, արտասուամաշ, պակասանինջ
Յանդիմանէ ինքեան զարկած իւրոյ բախտի։
Լի՛ց զիմ հոգի սևադէմ ժամ արհաւրալից
10 Լի՛ց դառնոլթեամբ, լի՛ց տրտմութեամբ զիմ զգայարան
Դաժա՛ն աւուրն ես զիմ խոցուած ո՛չ յայտնեցից
Այլ ձեզ բանամ ստուերք անխօսք ես զամենայն։
Ո՚հ երջանիկ մինչ սիրտ իմ աստ նախ առաջին
Վասն գեղեցկին իմ ծովանայ հառաշանօք
Եւ համեղ քունն ինձ զնորա վաստակագին
Կափուցանեն զարտևանունս լի արտասուօք։
Այսպէս դառնան ի չիք աւուրք իմ մանկութեան.
Եւ անվախճան իմ դառնութիւնք և հեծեծանք.
Մինչև վհատեալ յարտասուաց համր առաքնութեան
20 Կոճղ կիսայրեաց, փտիմ մաշիմ փոշետեսակ։
Յուսահատեալ և հանգստեան իմ հակառակ
Սիրեմ զքեզ ամբիծ զաւակ անմեղութեան
Ո՚հ թոթափեն զծաղիկ կենաց իմ տառապանք
Եւ ո՞րպիսի օր սպասէ տալ զիմ վախճան
Անհետանայ ինձ ժամանակն և ոչինչ հեղեղ
Այնպէս բանի ի ծործորաց հոսի ի վայր.
Նա գրաւէ զիս և տանի անբռնետեղ
Ի ձեռաց քոց։ Եւ ո՞ւր թէ ոչ ի դուրն ի վայր։
Հի՞մ սրահետ քաղցր իմ զաւա՚կ չքանան վայրկեանքս
30 Ուր բազուկք իմ զքև պատեալ, ողջագուրէ
Ո՛չ անագան քարշեսց են զիս դառն վհատանքս