Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հայի ի շուրջս ոսկերք նորա անդ ցամաքին,
30 Բայց յանդրէն ձայն աղիողորմ լալոյ նորա.
Խառնեալ կրկին ընդ որոտ ալեացն զարհուրագին.
Կսկծալի աղաղակէ աւա՜ղ անձինս. ո՛հ ես կորեայ։

«Կրօնիդ Կրոնիդ իմ անողորմ, այլ թանկագին
Զմէ՞ հեռացար յինէն խղճոյս վշտահալած,
Ընդէ՞ր թողեր զքոյ Րայիսայ ի սուգ դառնագին.
Միայն ի մէջ սարսափելի այսր վայրենեաց։

«Դարձի՛ր առ իս իմ սխրալի ես մոռացայց
Ես մոռացայց զամենայն և ներեցից քեզ։
Այլ դու խորշիս յինէն իբրև ինքնահալած.
40 Ընդէ՞ր ծանեայ զքեզ անգո՛ւթ տարաբաղդս ես։

«Հայր իմ և մայր իմ սիրէին զիս քնքշագին.
Եւ ես զնոսա սիրէի միշտ գեր քան զչափն.
Ցանմեղութեան ի խնդութեան անցանէին
Ժամք և աւուրք կենաց իմոց մանկահասակ։

«Մինչ յայտնեցար դու ինձ իբրև երկնից հրեշտակ.
Եւ ասացեր հառաչանօք քոյ քաղցր ինձ անդ.
Սիրեմ զքեզ իմ Րայիսայ անհ անագունակ.
Քոյ բանք ետուն թողուլ զծնօղս իմ յաւիտեան։

«Ի հոգեզմայլ հրճուանս և ի տագնապ սրտիս.
50 Եւ յարտասուս հրավառ սիրոյ եռանդագին,
Անկեալ ի գիրկս քոյ մոռացայ զկեանս աստէն.
Եւ սիրտ ի նուէր քեզ ետու անդ ես հեշտագին։

«Հոգի իմ ընդ քոյդ միաւորեալ խայտայր ցնծայր.
Քև շնչէի, քև իմ բոլոր կենդանութիւն.
Յաչո քոյ քաղցրիկ արեգականն լոյս ինձ շողայր.
Դու իմ երկինք, դու ինձ պատկեր Աստուածային:

«Հի՞մ ի կենաց ո՛չ զրկեցայ յայնմ իսկ աւուր.
Մինչ զմայլէի ի գիրկս սիրոյ քոյ սխրալի.
Զի մի՛ տեսից զխարդախութիւն քոյ դառնալուր.
60 Որ կործանեաց զերջանկութիւն իմ աստ յերկրի։

«Այլ իմ անգութ ճակատագիր այսպէս կնքեաց.
Զի դու զայլ ոք սիրեսցես գեր քան զՐայիսայ.
Զի թողցես զիս քոյ սրտակից իսպառ ի բաց.
Մինչ խորդայի ի քուն իմ թանձր ես աներկբայ։