Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/299

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ի ԳՐԳՌԻԼ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՏՐՈՅԱԿԱՆ՝

Հոկտոր մի ի վաթսուն որդւոցն Պրիամայ թագաւորին Տրոյացւոց և քաջագոյնն քան զամենեսին՝ որ հանդիսացեալ յայսմ մարտի, քաջութեամբ պսակեցաւ ի կամիլն հրաժարիլ ի տանէ կին նորա Անդրօմախայ կացեալ առաջի նորա զմանկահասակ տղայն ի գիրկս յորդորէ խնայել զինքն և յորդին իւր, և մի տալ զանձն մահու։ Այլ հսկայն անխռով սրտիւ մխիթարեալ զքաղցր ամուսին իւր քաջալերէ զնա դիմէ ի պատերազմ, և նահատակի։ Հետագայ բանաստեղծութիւն թարգմանեալ ի Հոմերոսէ հագներգակին յունաց՝ նկարագրէ զտեսարան անջատման նոցա ի միմեանց և զխոսակցութիւնս յայսմ պահու:

1 Ի ցանկալին հայի հսկայն իւր հոգեսպառ,
Եւ ի ջերմ սիրտ իւր սեղմելով զամուսինն քաղցր.
Որ զահ, զկսկիծ զգալով՝ յանձն իւր տոչորի.
«Քաղցր իմ Հեկտոր արտասուելով նա բարբառի։

«Ընդդէմ մահու երթաս և որբ թողուլ կամիս.
Զողորմելի զայս քոյ զաւակ և զիս այրիս
Կարէ՞ ապրիլ ո՞հ որ զանձն իւր մատնէ ի մահ.
Հսկայութիւն քաջ սրտութիւն ո՛չ փրկեն գնա։

Զօրք թշնամեաց անդ անհամար չի'ք յոյս կենաց.
10 Եթէ փրկել ձեզ չէ մարթ զնա Աստուածք բարձանց.
Տո՚ւք ինձ այժմէն զաչս իմ փակել ի յաւիտեան.
Դառն ի ինձ կեանքս և ողբալի մինչ ցվախճան։

Վիշտ և սուգ միայն կարճեսցեն զօր իմ ողբալի.
Հի՞մ այլևս ինձ անմխիթար կեալ յաշխարհի։
Ծնօղք սիրելիք գիճին երկրի եղեալ ի զոհ.
Յաւեր դարձեալ ի յաքիլլէ քաղաք մեր ճոխ.
Աթոռանիստ նախնեաց մերոց։ Եւ Աքիլլէս
Մահաթոյն իւր ձեռամբ զրկեալ զիս ի հօրէս
Լացեալ ինքնին զտխրագէմ նորա տապան՝
20 Յորոյ վերայ կախին վահանն արքայական.
Շողիւն գեղարդն և սաղաւարտն ընդ սուսերին.
Ուր ընդ հովանեաւ սրբազան ծառոցն ոսկերքն
փթին.