Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/300

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Զօր օրէադ յայսմ տեղւոջ կանգնեաց ինքնին.
Եւ եղբարք իմ յանմեղութեան իւրեանց ներքին։

Կորեան աստէն յարշալոյս թարմ կենաց իւրեանց,
Զկանաչազարդն ներկեալ արեամբ զմարգագետին.
Ուր խայտալով զուարճանային նոքա ընդ գառանց։
Դառն է միշտ մահն ի մանկութեան և սոսկագին.
Մայր իմ մնաց միայն ինձ աստ յոյս և ապաւէն.
30 Զոր գերութիւն տարաշխարհիկ խլեաց յինէն.
Ի Հայրենիսն վերադարձն ալ ի վախճանի.
Աղէտամաշ կնքեաց զիւր կեանս ողորմելի։

Բայց չեմ այրի մինչ ամուսինն է կենդանի.
Եւ ընդ քեզ իմ կեանք քաղցր իմ Հեկտոր թող զրաւեսցի,
Դու իմ ծնօղ եղբայր քնքուշ և բարեկամ.
Զքեզ տեսեալ զամենեսեան ես մոռանամ։
Այլ դու մահուամբ ք՛ով մեռուսցես զնոսա նորոգ.
Ոհ յիս խնայեա յողորմելի այրւոյս բողոք։
Սոսկալի է ինձ օրս այս՝ քաղցր իմ Հեկտոր.
40 Կաց դու առիս։ Թո՛ղ զօրականք քոյ քաջազօր
Մաքառեսցեն ընդ թշնամեաց, այլ դու կա՛ց մնա,
Ի պաշտպանել զքաղաք մեր ասա, զբնակիչս սորա։

Տե՛ս ո՝րպէս քաջն Մենալայոս հերոսն Ատրիդ.
Այաքս, Իդմէն և Աքայեան հսկայք սրտապինդ.
Մղեն յանդուգն առ դրունս Տրոյեայ մեր Սրբազան.
Զիս սփոփեա և լեր պարսպաց մեր պահապան»։

ՀԵԿՏՈՐ.



Զի՞նչ պատմեսցեն գին էն փռիգիոյ որդիք» ասէ
Հսկայն անպարտ և Իլիօնի դստերք համայն.
Մինչ թագեայց աստ։ Ոչ պահապան ես ինքն եղէ.
50 Աթոռոյ սուրբ ծնողաց մերոց մինչ ցայս վայրկեան։

Ի մանկական ալուրց որ սնաւ ընդ դիմանալ.
Փայլակնաշող սասերաց և ի ճակատամարտս.
Ծարաւի միայն յաղթանակաց նա խիզախեալ,
Նմա խաղք են վտանգք մահու ամենայն արդ։

Միթէ յանկարծ խաւարելոց է ճառագայթ.
Դործոց իմոց... ոչ առ պարսպօք, այլ յասպարէզ.
Մրցանակի պարտ է հեղուլ զիւր արիւն զուարթ.
Քո ամուսին օրում սպասէ այժմ նոր հանդէս։