Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/309

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1 Հանգերուք աստ ի քուն անոյշ[1]
Որ զձեզ գգուէ[2] այժմ մեղմովին.
          Զոր յանխռով կայանս անլոյս
          Զարթուցեալ չէ հնարին։
          Անցաւորին շուեալ աստէն, ոգւոց [3]հանէ սասանահար
          «Իբր ծիածան կեանք մեր փայլին»։ Եւ ի մոխիրն ցուցցէ ապա։
          Յերկար ի ձեռս արագասլաց[4] կենաց
          հանգչիք[5] չէ՛ մեզ հնար,
          Ժամանակեայ[6] զմեզ հայրենեաց
          հիւրընկալիլ չիք յոյս յերկար։
          Թռչին[7] սլանան ի քայլս սրընթաց
          10 Պահք կենաց մեր աստ ոսկեղէն.
          Եւ եկեսցէ[8] օր մի յանկարծ
          Ուր մոռանամք զաշխարհ ամէն։
          Բանին դրունք խորխորատին[9]
          Սառնամանեաց և սոսկալի,
          Գայ ժամն ահեղ, զարհուրագին,
          Խլել ի գրկաց զմեզ՝ սխրալի։

  1. խաղաղութեամբ
  2. գրկէ
  3. կսկծա
  4. արագաթռիչ
  5. ոչ ոք
  6. յերկար ժամանակեայ այս
  7. Արշաւեն
  8. Եւ եկեսցէ յետոյ
  9. սառն գրոյ խորխորատին