Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Անմահից պատկեր, պսակ Քո դարու
Հայցեմ լինել Քեզ՝ Հովիւ քաջաջան.
Թողուլ յանմոռաց սիրտս շնորհակալու,
Ազգաշեն ճգանց՝ անջինջ աստ դարձան։

Մարդասէր սրտիդ Քում ձայն նեղելոց
30 Լիցի զգալի յաւէտ բան զնոցայն,
Որք անկուշտ ըղձից, անձնյագուրդ շահուց
Զոհեն անպատկառ զփառս ազգին համայն:

Ոչ ճարտարարուեստ լեզուին սեթևեթ
Բառնայ ի բարձունս զերկս առաքինեաց,
Այլ վերնոյն՝ սրտից գոհունակ՝ և եթ
Են հաճոյ միայն՝ աղերսք մաղթանաց:

Աստ կարօտելոց աչք բարեօք լցեալ՝
Եւ որբոց լռեալ լալիք դառնաղէտ.
Քեզ բոլորապտուղ՝ սրտից սփոփեալ՝
40 Խնկեսցեն ուղերձք վայրն յերանավէտ։

Անդէն փեսային ելեալ ընդ առաջ
Որդւովք՝ զորս Քոյ ձեռք նմա յանձնեսցեն,
Կապեսցէ ի գլուխ Քոյ՝ պսակ փառաց,
Յորմէ աշխարհիս բռունք զուրկ կացցեն:

Օրհնեսցին նորա սուրբ կամք գթառատ՝
Որ ընդ վիշտս ազգին խնամօք գթացեալ[1]
Ընտրեաց զՔեզ՝ լինիլ Հայր՝ երախտապարտ
Զնորայն համօրէն զորդիս որբացեալ։

  1. [ցավ]<ացեալ>