Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/310

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Լուսինն դուրս ա եկել... դռանը նստած ....
.....[1] Հայր սիրելի, ... մայր պատուական.
Զրուցենք միմեանց հետ բանից անցկացած,
Յիշելով ձեր սէր, ձեր անունն աննման։
Աստեղք փայլեն լոյս երկնային
Առ մեզ հային, ընդ մեզ ծիծաղին,
Այլ մեր սիրտը տխուր ձեզ հետ գայ միայն
Քաղցրիկ ամուսինք ձեր մենակ մնալով
Թէ...[2] մտանեն ի տուն, թէ գան ի յասպար
Զմանուկս ի գիրկս իրեանց ա՜խ, ո՜խ քաշելով
Հային տրտմագին ի ձեր ճանապարհ։
Արթուն, ննջին, զձեզ յիշեն,
Սուրբ բերանով զԱստուած մաղթեն.
Զի նա լինիցի ձեզ օգնական ու ճար։
Հեռացաք սիրելիք երկուքդ մէկ օրում,
Աստուած տայ, անվտանգ երթայք ու յետ գաք
Ընտանեաց ջերմ սիրտը ձեզ հետ ա մնում։
Ո՞վ կարէ նոցա կարօտն ու փափագ
Խօսքով շահել կամ մխիթարել,
Ընդ նոսա ուրախ բան ինչ զրուցել,
Մինչև ձեր տեսութեանն չի արժանանանք:

  1. <մեկ անընթ.>
  2. <մեկ անընթ.>