Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/313

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1 Ի ծածկիլ տեսոյդ բոյ յիմոց դիմաց
Քաղցր Հայրենիր.
Արիւն ցնդեցալ յերակունս վառեալ
Արիւն...[1] ամեռ.
Եւ աղբիւրք աչացս գետօրէն բացան յերեսս զառ ի վայր.
Եւ ծուխ հառաչման ամպաբարձ[2] եշեալ ի հրարձակ շրթանց[3]
Շանթս կայծակնահրոս ի սիրտս տեղային մոլի անտղորմ.
Ոչ կամարաձիգ ճաճանչ արեգին յերկնից վառվառեալ,
Ոչ ծիծաղադէմ դաշտ քո երփնագեղ ծաղկազարդ պճնեալ,
10 Ո՛չ արարատայ կատար լուսածին անդ վարսավորեալ.
Տային զրկելոյս ի քէն սփոփումն այսպէս տարաւոր,
Ոչ հոգեպարար հով Հայաստանի ի լերանց հնչեալ:

  1. անընթ ամպոթեալ
  2. մոլեխանձ դիմեալ
  3. ալևորյալ