Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/314

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍՈԻԳ Ի ՎԵՐԱՅ ՀԱՅԱՍՏԱՆԻ


1.



1 Ո՞ւր ձգի՝ արդ տարամերժեալ այն ցանկալի իմ հայրենի,
Որ առ նախնեօք զաշխարհ ամէն շարժէր ի ցոյց իւր հրաշալիի
Քաղին հոգիք իմ ի ցաւոց, մինչ ածի յուշ իմ զանցելոց
Զայն յաղթական չքնաղ դարուց, ուր փայլէին քա՛ջ նախնիք իմ
Զիա՞րդ հզօր այն տէրութիւն, ի շիք դարձեալ կորեալ համակ,
Որոյ փաոյսց, շուք կամ անուն, հազիւ գայ այժմ ի յիշատակ.
Զիարդ լքան հայրենաշէն, այն ազգապէտք Հայաստանի,
Պերճապսակ, արքայազունք տիեզերաց անյաղթելի.
Հի՞մ որբացան բազմաժողով, արքայանիստ՝ քաղաքք հայոց
10 Այն ապարանք բազմայոլով վիճակամասն եղեալ աղոց.
Սփոփեն զիմ սիրտ այս արտասուք, մինչ ես արդէն իսկ տեսանեմ
Զի համաղգիք իմ անարգաք, են հայրենեաց և սառնադէմ
Որ ապառաժ սիրտ ոչ ցնդի, յուշի ածեալ զայն չքնաղ դար,
Ուր Հայաստան քառակուսի, տիր էր փայլէր իշխանաբար.
Ա՛ռ զիս կորո՛ զվ ֆանտազի, մաշիչինձ ի խորս այս դարավայր՛՝
Առ զիս կորո՝ զի տեսից մի՛, զիմ հայրենեաց վիշտ չարաչար։
Հայկազանց գործ մեծապանծ, որ ոսկեղէնն այն ժամանակ.
Գրէր ի զարդ իւրոյն իբրև. անմեռ, անմահ ժառանգ,
Ելէք ի տես ձայնեն դեռ ևս, հզօր արարք մերոց նախնեաց,
20 Այլ այս յորդոր աւաղ ո՛չ ևս՝ ազդէ ի սիրտ մեր յետնորդաց։
Զի մի զանկումն, իմ հայրենեաց քաղցր աշխարհին, որոյ ամէն.
Ա՛ռ զիս ի ծոց քո անվերջին, ով յաւիտեան յաւիտենից
Զի մի զանկումն իմ աշխարհին, տեսցեն իմ աչք արտասուալից։
Կարե՞մ արդեօք զիս սիոփել, մինչ լոկ փոշի ինձ դիմանայ
Յայն շնորհագեղ ապարանից, որդւոց, թոռանց իմոյն Հայկայ