Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/318

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1 Այլ անսիրտ այս գաւակք անձնազերծ անջատեալ
Ելանեն, վերանան, ի թռիչս ամպախաղ,
Մինն զտիւ մինն զգիշեր ի ձեռին շղթայեալ.
Կաքաւեն պերճապսակ, սիգագնաց, դիւրախաղ.
Հազիվ հազ ճողոպրեալ ի ձեռաց մօր իւրոյ
Առաքէ, գոռոզ դուստրս զարուսեակն, աղախինի
Նա վանէ, հալածէ, հրամանաւ տիրուհւոյն
Զամենայն երկրագունդս, ի բարձանց կամարին.
Եւ ինքնին զկնի խոյացեալ պերճաքայլ
10 Տարածէ զհամասփիւռ ծալ վարսից հիահրաշ
Եւ ժպիտ մի իւրոյ սպասահարկաց անդ բաշխեալ
Ճախր առնու, սիգաճեմ ի շրջան իւր անհաս,
Պռնկնոտեալ, կարմրացեալ, շիկնացեալ յամօթոյ,
Նա փակէ զիւր տեսիլ, զի մի ոք հայեսցի,
Այլ ճաճանչ, ճառագայթք յաննման նորա գեղոյ.
Սրսկի, թափանցէ, և ի սիրտս երկրի.
Մերթ ի վեր սլանայ, մերթ ի վայր իջանի,
Մերթ կալեալ զմէջուղին, վարէ մեղմ առ զիւր կառք
Այլ ուր կամք, կամ երթամք նա ի վեր մեր կանգնի,
20 Զի տեսցուք զզօրութիւն նորա զպատիւ նորա փառս.
Այլ նա է աղբիւր ամենայն բարեաց
Զոր դաշտք մեր և անդք մեզ պտղաբերեն,
Հազիւ թեքէ նա զիւր դէմս՝ սիրազգաց
Չքանան տարերք, սառին ցամաքեն.
Աչք նորա զուարթուն լի անմահութեամբ, շարժէ
զարարածս ի կենդանութիւն.

Եւ սիրոյ նորա կայծ վառեալ ջերմութեամբ, տայ
ապառաժից ևս նոր զօրութիւն.

Հիմ անշունչ մեռանի աստ համայն բնութիւն
Մինչ նա սուղ խոտորի ի շաւղէ իւր բնական,
Կուրօրէն աստանդեմք մինչ նորայն տիպք սիրուն
30 Գիշերեաւ կամ ամպով ի շքոյ նուազանան.
Լերինք, բլոլրք, գետք և հողք կարկամին, զառամին