Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դիազարդ մի պատէ և ծմակ մեռելոտի սպառէ նոցա շունչ
Կենդանիք անկենդանք, դադարեն զզարկ բազկին.
Դիազարդ մի պատէ զնոցա ջիլս լուռ և մունջի.
Հի՞մ պարզեն, կարկաչեն Խրախանան և յառնուն,
Պատառեն զպատանս, ի կաթիլ նորա լուսոյ.
Ո՛չ լուայք զձայն երգող, զշւսռաչ հզօրագոյն
Ի թռչնոց, յաղբերաց, ի տնկոց, ի խոտոյ.
Հիմ փչչեն, դալարին, զարդարին երփներանգ
40 Անապատք անդաստանք, շքեղաշուք, հանդերձիւք
Հիմ բուրեն, փրփնջան հոտանոյշ բուրաստանը,
Վարդագեղ, ծաղկապսակ տերևօք և վարսիւք.
Նա տայ զամենայն, զաւակք իմ հոգւոյ,
Քնքուշ օրիորդս, երկնատիպ, ամբիծ.
Այս ամենայն բերք պտուղ նորա սիրոյ.
Եւ յուսաթաթախ ձեռացն խնամալից.
Առէք իմ դստերք զայս Ձեզ յօրինակ.
Մի տալ չար աշաց հայիլ ի ձեզ խորդ
Պահել զկուսութիւն անարատ անքակ.
50 Այլ լինել բարեօք, միշտ առատայորդ
Ի տան հայրենի կամ ձեր փեսայի,
Դուր էք արեգակք և ճրագ լուսատու,
Վարք ձեր և ընթացք աստ ջինջ երլիցի
Պայծառ, անաղօտ ամենից ազդու.
Եւ դուք այսօրէն շրջի է ամենուրէք,
Ծնողաց ձեր արեամբք, բերէք զայլ պտուղ.
Ուր և դադարէք, ուր և ներգործէք
Սէր ձեր եզիցի աղբիւր մշտաբուխ.
Քանի՜ բարերար արև ձեր դիմաց,
60 Որ չէ բծոտեալ ի համեստութեան
Ո՞ր ապառաժ սիրտ չհալեն անձնալաց սգազգեաց
Ի հայիլ ի տիպ ձեր առաքինական.
Լի է արհաւրօք շրջան կենցաղոյս
Պատրանք, հրապոյրք յանձնիւր քայլակոխս
Այլ ո՛չ երկիր մեր, բերէ զայս ժանդ բոյս,
Անբախտ հողածինքս եմ ք դիւրափոփոխ.
Փուշ նորա տատասկք զոտս մեր կեղեքեն
Գազանք, օձք և որդք մարմնոյ միայն թիւնիչ