Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1 Յարգոյ տեսոյդ՝ յինէն անջատ յայս միջոց,
Հարկ են տողել զայս քանի մի տառ ողբոց,
Որով սրտիս՝ գե՛թ մատուսցի ինչ սփոփ,
Որ ղրկեցայ՝ յազնի դեղոյդ՝ սիրաբորբ

...[1] չիցէր ինձ՝ երբէք զձեզ՝ տեսանել
Զի մի յայս վիշտ՝ արդիս անդեղ տատանել,
Արդ՝ ո՞վ զխիղճն յայս կապանաց՝ որ անել,
Ողորմութեան՝ սիրով ելցէ արդ հանեալ։

Յաշխարքով պատմեն՝ այս լայնամէջ՝ անցք ուղի,
10 Զիա՞րդ արտօսր՝ ես ընդ ուղխըս հոսեցի,
Ընդ քայլափոխս՝ և ոչ դատարկ՝ անցի մի,
Թէ ոչ ախո՞վ և հառաշմամբ՝ դառն սրտի։

Եկ ինձ յայցել՝ քաղցրիկ անունդ՝ դու արսին
Երկրորդ սնուցիչ իմոյս հոգույ՝ յայս մասին
Թէ ոչ բալիս՝ անձամբ դիմել՝ առանձին
Գէթ լոկ խոկմանդ՝ թռիչք ձերին բաւեսցին։

Փառք են հոգւոյն՝ յիշել զանունդ՝ անուանի,
Յոսեփ աներբ՝ արձան սիրոյ՝ մեծայարգի.
Որոյ վսեմ գագաթ և գլուխ գթասցի
29 Զիս զԳրիքորս ոտ ընդունիլ յիւր մարմնի։

  1. մեկ անընթ