Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/321

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զօրութեամբ, չորս ժամանակք կենաց մարդկան. որպէս անդ գիշերն սկիզբն յայտնութեան և լուսաւորութեան, նոյնպէս աստ ի գիշերի սկիզբն գոյացութեան, որպէս ձմեռան սկիզբն և վախճան մեռելութեան և աճելութեան, նոյնպէս ծերութեան և մանկութեան. ջուրք ի ներքոյ երկրի չունի յատակս, ի մէջ ջրոցն գոն չորք ահագին եզինք, յորոց եղջերուաց վրայ կանգնի երկիր մեր, ի շարժիլ նոցա, այն սաստիկ գետնաշարժն, բոլոր շրջապատ նորա պատեալ է ծովաւ, որոյ չիք տուտ, և եզերք ահագին ձուկն մի շրջապատէ զհողն ե ջանայ միշտ բերանովք զտուտն ըմբռնել, այլ ոչ կարէ, զի թէ այս եղիցի, յայնժամ և ճխլեսցէ այս աշխարհ, նա կլանէ զբաղում նաւս. աստ գոն կիսամարդիկք կէս ձուկն կէս մարդ, որք խաբեալ զնաւորդս կլանեն. նորա պատրին ի հրապուրելի ձայնէ նոցա. այլ նաւորդք ևս գերեն զնոսա. վառեն հուր ի ծովալինայս, և ինքեանք թաքչին ի խորս, յանցանել նոցա առ ի գալ առ հուրն, կալնուն զնոսա յոտից, փակեն ի կարասի ջրով, ծնանին զորդիս, որք հասկանան զլեզուս մարդկան և ձկանց, ի տեղի շնչառութեան մեծի ձկան, ի այնպիսի հորձան մի, ուր ի հեռուստէ նաւք քարշին անդ և կլանին, կամ անդ մնան, բազումք նաւք կապեալ ընդ միմեանս, գնացին անդ մինչև, ցայսօր, պտուտին անդ, մարդիկք ծերացեալք ի սակաւ ժամանակս, ձգեցան պարանւ ալ ի ցամաք, բազումք պատահեալք քամակաց նորա, ուր էին կղզիք, համարէին թէ ցամաք իցէ և կրակ արարեալ, ջերմութիւն ազդեալ նմա, եռաց և կործանեաց զնոսա. քար նորա է ոսկեզօծ և յայսմանէ այնպէս փայլին եզերք աշխարհի, հրեշտակք իջանեն և զարմանան ի վերայ նորա. և փառաբանեն զաստուած. թռչունք, մանաւանդ ծիծեռք, երթան տարով չափ և հանգչին ի տեղիս տեղիս ի վերայ քամակի նորա, այլ ոչ գտանեն զծագ աշխարհի։

Բազում անգամ այս ձուկն ինքնին խօսի ընդ նոսա և պատմէ թէ անհնարին է նոցա կատարել զբաղձանս իւրեանց. ի չորեք կուսի են կղղիք ուր բնակին վիրագք, վիշապք, վիթխարիք, նոքա ապականեն բազում անգամ զմեծամեծ աշխարհս. նոքա են մերկք, միակնեայք, և ով անկանի ի ձեռս նոցա, լափեն զմիս նորա. բրդոտ, հրակնեայ, նոքա շրջին անդ, որոնեն մանաւանդ զկանայս, զորս ոչ ուտեն, այլ սնուցանեն, ամուսնանան ընդ նոսա. բազում նաւաստիք անկեալ աստ սատակեալ զնոսա, տիրեն կղզեացս, ըմբըռնեն զկիսականայս ծովու յղանան զաւակս, յարոց բազումք մեծացեալ փախչին ընդ մօր իւրեանց ի ծովն և թողուն զողորմելի հայրն ի տխրութեան. անդ լի են ջաւահրովք և անգին քարամբք, նոյնպէս և սիրտ երկրի լի է այսպիսի անգին քարամբք, որոց թալիսմայ ի ձեռն դավրիշաց ոմանց է, ճանապարհն գնաց և ոչ եկն. ահագին քուչայն խանութն են լի մարգարտօք և պատկերօք մարդկան, որք անխօս նստին անդ, և մատնահարեալ ի մոխիր դառնան, որ մտանէ աստ, պարտի զկծիկ թել մի ընդ իլրեան տանել, զի վերադարձցի. բազումք հանեալ անտի քարս, լոյս տան աշխարհի.

Այս հրեշը ի պատերազմիլ ընդ միմեանս, հանեն զայն ամպ։ Յամենայն կուսէ. նա է ծուխ գործեաց նոցա. և կարկուտն պառաւք նոցա կոլոլեն, և տան որդոց իւրեանց առ ի հարկանել զթշնամիս, որոց բազումք և առ մեզ հասանեն. ստորագրութիւն պառալիս. զայս տեսեալ բարի երկնից լայ և արտասուք նոցա անձրևք՝ որ մեզ պտուղս բերեն, ծովանան առաջի նոցա, զի մի անցցեն առ մեզ. և մառախուղը և մէգք ծածկեն ղմեզ ի նոցանէ որք