Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/324

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


Կամ վարդ մի արւեալ, համբուրիր կնքեն,
30 Ի ծալ[1] թերթերացն, հոսեն զիւր եռանդ,
Շրջին մոլորեալ զմիմեանս որոնեն[2]
Արկեալ գնա փախշին ի տես միմեանց[3] անդ:

Այսպէս տարբերին զմիմեամբք կաթոգնեալ
Մինշ մայր իւր գթոտ սուրբ եկեղեցի,
Ի յերկնից խորանի իւրում սրբափայլ
Պսակալ գգուէ[4] զիւր դուստր և որդի։

Թնդան ոդնաշարք[5] համայն էակաց
Յայս զարկ ուժգնակի կարօտեալ հոգւոց.
Այլ բիւր[6] օրհնութիւնք և արդիւնք[7] բարեաց
40 Բեղմնին, բուստնին յայս սերտ հարուածոց։

Աստ եղբարք, ծնօղք խնդան, եղբարք տօնակցեն,
Քորք, բարեկամք խայտան[8] անսպառ,
Նոքա խրախանան փողեն, ձայնակցեն,
Բերկրին, զուարթանան, տարփան զուգապար

Ել երկինք պարզի[9] աստ ընդ նոցա ոտիւք,
Որոց տէրութեան չբաւէ այս երկիր,
Չիք կրնկաց[10] նոցա վայր ամրածածուկ
Սիրտ նոցաւ հոգի ծփայ[11] խնդալիր.

Զիարդ երփներանգ նոցա հորիզոն,
50 Զիարդ ճաճանչիւն հիմ ոսկենշոյլ[12]
Մինչ ի ծոց մտեալ մօրն[13] սիրացուն
Կուրծ և լանջ շնչակից ածին[14] ի մի ձոյլ։

Երկինք սրսկեն ցօղ լուսաթաթախ,
Երկիր աստ գրկէ զնոսա բազկաբարձ.
Այգ և երեկոյ փայլեն անխարդախ,
Ոգիք գիշերոյ շրջին թևատարած։

Դաշտք և դալարիք խսկեն հոտանոյշ
Բուրումն կնդրկաց պարուրէ զիւր քիմ–
Աստեղք, մոլորակք, առաջ — վերջալոյս
60 Ողջունեն նմա քաղցր հաւատարիմ։

  1. շաղախէ ի ծալ
  2. զնա որոնեն արկեալ ընդյառաջ
  3. նորա
  4. ձեռամբ իւր ածէ պաա...
  5. երակունք
  6. հարուածոց
  7. և նչանք
  8. բերկրին
  9. մեկնին
  10. ոտից
  11. սահի
  12. Ոսկե պայծառ
  13. իւրեանց մօրն
  14. ձուլին