Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/325

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ծափեն, ծիծաղեն մայրիք, ոէզք և դաշտք
Գան շնորհաւորել նմա թռչնոց պարք
Աղբիւրք, թուրաս տանք ձայնեն համաշատք
Տայս ջոկք երջանիկի[1] սիրով համավառք։

Սէր, յոյս և բաղձանք աստ շրջանակեալ,
Կապին զերկհոգի ի մի յօդ անքակ,
Որդիք, գերդաստանք, նայա պտուղք օրհնեալ,
Բոլորին զնոքօք աստ սիրապարփակ:

Առեալ զկարօտ դառնան ի շրջան
70 Լնուն զպաշտօն, իւրեանց երկնադիր.
Այլ նոցա շաղկապ, անզերծ անբաժան
Կաշկանդեալ պահէ ամուր զնոցա ծիր.

Պաշտեցէք զկանայս,[2] և ձեր առոյգ տի,
Սուրբ եղիցի ձեզ անմեղ կուսութիւն.
Մի՛ խնայէք յարիւն բառնալ զչար հոգի,
Որ լիրբ դժրանօք խախտէ զայս կանօն։

Երանի ժամուն, որ ի ձեզ կաթիր,[3]
Ուստերք իմ անոյշք, այս ցօղ երկնընծայ,
Անդ թէև մեռայց, աչք իմ փակեսցի,
Հոգիս յայն կայան զմայլի ցնծայ:

  1. անքակ
  2. զկուսանս
  3. ձեզ հանդիպի