Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/327

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բազմավտանկ ժամանակն հեռաձիգ ուղին
30 Արհաւիրք դժնդակք[1] լեռնանման կորտին.
Ջուր, հուր և եղեամն և սարսուռ
Գրգռիչք են ցաւոց և սլաք սայրասուր
Համբոյր և գրկումն կնքեն զնորա քուն
Սաղմիցս զաչս խփէ նա կաթն ի շրթունս
Զիարդ գթալիր մայր, սիրացուն
Տքնի զդիեցկաւն իւրով կաթնասուն.
Մերթ անանկոզին, մեր քնահարամ
Կացեալ ի սնարս քաղցր օրորոցին
Երգով աղօթիւք յանձնէ ի խնամ
40 Զնա պահապան իւրոյ հրեշտակին
Եւ մերթ յերազի ընթեռնու զօրհաս
Նոր քաղաքացւոյն խնդալից կամ դառն
Եւ սթափեալ ահիւ կամ ի գուշակմանց այս
Փաթութի[2] գրկէ զիւր աստղ գեղ պայծառ
Ջերմիկ հայեցմամբն մայրենի աչաց
Հեղու ի հոգիս նորա զայն բալսամ
Որ զանկերպ զանգուածն ի տիպ կենդանեաց
Փոխեալ լնու գնա չքնաղ զգացմամբ
Նանիկ ձայնելով ճոճէ զիւր զաւակ
50 Ցուցանէ նմա կամ զերկնից կամար
Ուր աստեղք շրջին, կամ զմեր շրջանակ
Ուր թռչանք և բոյսք խայտան բերկրապատար.
Ոհ օրորոց մանկական. ցանկալի[3] երջանիկ
Չիցէր մանուկն տկար այնքան, միտք մեր հասուն զգացական,
Քո սքանչելիք, քո բարիք մնայր անմոռաց յաւիտեան։
Ի քեզ աճեն[4] զարգանան, ուժ[5] զգացութիւնք գաղտնապէս
Թ՝էևս նսեմ և անտես, պատկերք ստացեալք քաղցրերես
Այլ նոքա ի խոր և տապան սաւառնեն ղմեօք
Անբաժան, հազիւ հանեալ զոտս ի քէն, սահիմք, գլորիմք
60 Ի գետնի, և անկանեւմք անձեռնաք ի փուշ և տատասկ կա՝տաղի
Թէ ոչ աստ ծնօղօրէն[6] մեզ անզօրիս խնամ տարցի։
Պսակեսցէ զքեզ վերինն անդ անթառամ պսակօք
Գերդաստանեաց իմ մայր օրհնեալ, ծաղկեալ որդովք, զաւակովք
Լերուք գոհարան որդեակք սիրելիք
Դուք լոյսք իմ աչաց դուք արև սրտիս
Կենդանի մնասցեն մօր ձեր երախտիք
Ի սիրտս և ի միտս մինչ ցել ձեր աստիս.
Սուրբ եղիցի ձեզ մաքուր նորա կաթն
Սուրբ գիրկն և բազուկն որ զձեզ դրկեաց

  1. ժանտագին
  2. գրկէ
  3. սքանչելի
  4. ածեն
  5. միտք
  6. ի ծնողէն