Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/329

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1 Նոր ինչ ե՞ն այս ցոյցք մերս Հայաստանի, երբ բնութիւն համակ
նորասքանչ բերի,

Զի՞ լեզու մեռիկ՝ լռիկ աստ դիրի, ո՛չ ասել մե՛ծ է այս ձեր հանդիսի։
Բեռնեն և պարտիք այս բոլորասփիւռ ազգի, դրոշմել նոր արձան յանուն
երախտի

Զի մի՛ այս խօսունք այս տառք լուսեղէնք, անհեա անտեղի,
անստուեր անցցի.

Ո՛չ գիտակցութիւն[1] ծանծաղ անմտին բոմբիւր սնոտի թմբուկ սրնկին,
Ո՛չ տարաժանիք մահու գործադրեն, թէ ոչ կեանք անմահ լայնալանջ գրկին:
Ո՛չ սա խառնամբոխ[2] այն Բաբելոնին՝ որում մակադիրք պչրանք ընդ գրին,
Ո՞ւր ոչ գիր և ցան մեծազօր գրոհին, թէ ո՛չ կարգակարգ դիրք առագաստին։
Այո յամպածոց կայծականց հրոսին, սքաց աթենաս ընդ բեկ գագաթին,
10 Այլ ոչ նախանձ արկ աստէն այն փէգէս, թէ ոչ պանծալիդ` արիդ դու Ներսէս.
Այո՛ գեղջուկ կեանք, լռեն ի խօսից, այլ ոչ կենդանի անուն անմահից,
Հոլովեն թէև[3] ելք անցից գնացից, այլ ազգ մի ողջոյնեն կառկառոտից,
Արդ ուր Տրտադէս, կամ զի Արտաշէս, Աբդար և Տիգրան պարթևական յազգէս
Թէ ո՛չ սառնադէմ իցէր օրհասին, յայս պար համազեան թւել կամէին։[4]
Տաճարք են խորին, փապարք են մթին, սիրտ ամէնանգէտ, անտես անզենին,
Ուր նոր արեդունք յաւէտ քան զերկին, հակեն յարևմուտս մերս Այրարատին։
Թերևս աստեղաց ճեմք կարգ ըստ կարգի, թռուցիկ անկայնոց յայն կէտն եթերի
Խրախոյս ամրարձցին յայս կէտ շրջանի, ուր ցօղ կաթուածոց հաւուց մեր դնի.[5]
Թերևս այն հրատ կիզող և ջերմիկ, զգօն փայլածուն, անսուտն լուսնթագ

  1. Ոչ այս ամբարտակ
  2. Ոչ հրեշ այլանդակ
  3. գնայ մերձենայ
  4. 14 և 15 տողերի միջև՝ թԷև քողամերկ դուստր սիոնի, անմորմոք արտասուօք հսկէր վայրիկ մի
  5. 18 և 19 տողերի միջև՝ յայս բոլորակն յայս ծիր շրջանի շնորհուկ 3 անընթ