Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/330

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

20 Գուցէ Ափրոդիտ ընդ իւր լուսինեակ, հաւել մարթասցին յայն շուք
անքանակ։

Չասեմ նեքթանիբ այն արուեստածին,
Ընդ խաբ ամբարձեալ չստեղծ դիւցազին.
Զի մի վերելեակքն կենաց էջ լիցին,
Գործադիր մատանց չարարուեստ անձին:
Հրոսէ զիւր աճիւն Հայկ մեծն նախնին,
Այլ ո՞ւր են այն կուրծք անկործ Նեբրովթին
Դիպակ քաջաձեռն նետից հսկային,
Վառեալ կայծակամք զաղեղ քաջ բազկին
Սոսկայ աքիւլլէս դեռևս յանաղթէն
30 Սնոտին այն բամբիշ յանոյշն Արայէն,
Որոց թեկնածուք ոչ Վան էլամ Տրոյայ, թէ ոչ շնորհաշուք մայրն
Րուսսեայ,
Շղթայ այս ոսկեայ եղև բուռն սէր, Տեառն Նիկօլայ ողորմած կայսեր
Որոց ոտնամուտ ուռթի բարեբեր, ծաղկէ զՀայաստան զերթ հին
դարս մեր։
Ահա կառք հրեղէն երիվարք հրեղէն, հրաւէր նոր երկնի
Աշխարհի եղեն, յորում վեհաթոռ նորգ. Եղիայ, բազմիս գահ՝գլուխ
գրոհին Արամայ,

Իսկ նոր գալստեանդ զեփիւռ հարաւոյ
Գնացք սգադէմք քոյդ աստէն ելից
Կապուտ կողոպուտ ազգի...
Ծաղկեալ զտքնյալ զոսկերս հսկայից
40 Նախանձ արկ փառաց սիրոյ քում հարսին, անշուքն այն Հաղպատ
սաւորթից մասին,
Յորմէ շնորհին գին, փրկան ազգին, իբր այն՝ որ հսկէրն յանձուկս
Վիրապին։
Փողեն այն տապանք մենացեալք, անցեալք, նոցին, համակից,
Սիրտք մեր ձայնակցեալք, արի՛ դու արի՝ հա՜յր, հայր ելանել
Հանգուցիչ կենաց ազգիս երերեալ։ Գդուեաց դու յայս ծոց կարօտ
քում հարսին,
Գրկեալ լայնալանջ զսէրն այն անգին, իսկ մեք բարեկամք նորին
փեսային,
Պարեսցուք երգով ձայնիւ օրհներգուին։
երգով
Խրախացի՛ր դու լեռան պարարտ և պայծառ յաւէտ քան զադեն
վեհից սիրահար
Յորում ամփոփեալ հոդւով մշտավառ, տացուք զհանգիստ սրտի և դադար։