Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/331

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ո՞ր հոգւոց այսօր տօնեն բերկրութիւն,
Ում ցողեն[1] երկինք զայս մեծ խնդութիւն,
Ոչ երկնաւորացս, ոչ երկրաւորացս,
Ոչ հոգեզինաց[2] ոչ մարմնաւորաց
Աստ վերինք հրճուին[3]
Ընդ մարդկանց արիութիւն
Աստ ներքինք[4] տոնին
Զվերնոց հաշտութիւն.[5]
Տանի[6] այսօր հայրն ի ծոց իւր
10 Ի վեր, զորդին կարօտեաթ[7] զորդին սիրելի.
Չուեն ընդ նմա հոգիք վշտամբեր,
Իջանեն առ մեզ սիրելի[8] հոգիք անձկալի.[9]
Երկինք համբուրեն
Աստ եղբայրական
Գրկէ կարօտիլ
Զերկիր ստորնական[10]

Ախ թէ այս համբոյր տուաւ նշանակ, հաղորդել միմեանց զհոգւոյ
խնդութիւն
Մեծարել նովաւ զնորայն յիշատակ որ բեր դրախտին զանցեալ
փափկութիւն.
Որ աստուածամարտ, հոգի թշուառական եհատ զւպատժապարտ վճիռ
կորստեան.
20 Խլել զկենաց մեր երանութիւն, խլել պատանւոյն զիւր անմահ պսակ.
Զոր հիւսեն նմա մատունք փափկագոյն իւր աղաւնամիտ կուսին անապակ
Յանմեղ նորա սիրտ, ցանել զչար որոմն.
Խզել զկապ սերտ, ջերմ նոցա սիրոյն։
Ընդէ՛ր այս դժոխք կացին անկործան, ընդէր ոչ հմուտ աստ իշխանն
հոգւոց.

  1. ոչ հրեշտակաց
  2. հրեշտակաց
  3. 5 և6 տողերի միջև՝ մեզ նոր ավետիս
  4. մարդիկք
  5. 8 և 9 տողերի միջև՝աստ երկինք հրաց գծիծաղե շրջան
  6. գրկէ
  7. անարատ
  8. որդիք անեղին
  9. զուարթալի
  10. մեր համայն