Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/332

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ընդէ՞ր ով արև դու արդարութեան, անփոյթ[1] արարեր լոյս տալ
թախծելոց[2]
Նոցա ծխամած ոսկերք[3] դժոխային մեռելոցս
Քոց շնորհաց, լուսոյ հի՞մ[4] կարօտէին.
... Հայրենի[5] զօր շունչ արարչական,
Փչեցեր ի մեզ զայս հուր կենսական,
30 Եւ անդ ի հոսել զհոգի կենդանեաց
Սիրել զքո ստեղծուածն անբաժան յանձանց
Սիրել իբրև զքեզ, սիրելի իբրև զանձն
Եւ զընկերն նմանատես, քոչդ աստուածութեան,
Անշուշտ քո կամաց անյատակ սահման,
Ոչ եդ ինչ խտիր, ոչ եդ ինչ բաժան
Աստ ժիր պատանին աստ քնքուշ կուսան, աստ մուսլու հեթանոս, աստ
մեղմ քրիստոնեաներ
Պարտ էին քո որդիք ի քէն սիրեցեալ, աստէն քոյր եղբայրն պարտէին.
Ո՞ եհեզ ի սիրտ աժխոյժ պատանւոյն զայս եռանդ հզօր անկաշկանդելի
Ո՞ կազմեաց զոսկերս մեր քաղցր սիրուհւոյն, այնքան փափկագին,
այնքան նազելի.
40 Ո՞ գծեաց զմեզ, նմանօրինակ, ոչ էիդ անտես սէր
Չէ՛ր այս քո սուրբ կամք այն ինչ որդի, առեալ զբարեաւ միայն ի
հայրենւոյդ ծոցոյ
Եկն պատգամաւ աւետեօք ձայնի, տալ խաղաղութիւն երկրի տրտմելոյ
Միացուցանել զմեզ տարագրեալքս քեզ որդեգրել զցաւօք կորուսեալքս,
Եւ անդ ի շարժել զձեռս արարչական և աստ ի շարժել զգութ քո
տիրական
Մի էին սուրբ կամք քո աստուածութեան, ի ներդաշնակութիւն առնել
զմեզ միայն.
Քեզ որդիս լուսոյ, զէակ քո համայն, հրեշտակաց հաղորդ քոյդ
յարքայութեան.
Այլ զիարդ կորեաւ այս դրախտ ցանկալի, հի՞մ այս սուրբ օրէնք կացին.

  1. անհետ
  2. մեռելոց հոգւոց
  3. որկորք
  4. հիմ ցանկային քոց
  5. Ձեռք քո հայրենի