Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/333

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1 Հի՞մ թօթափեցան ծաղիկք գարնայնի.
Հի՞մ այս սուրբ օբէնք կացին անկատար,
Մինչ կարգ բնութեան անցին չարաչար.
Մոլի գրեցաւ, որ սիրեացն անմեղ
Անսիրտ դատեցաւ՝ որ զքո կարգ պահեաց։
Եւ ի սիրտ անմեղ ողջամիտ կուսին, փակեցան որմովք իլր
առաքինութիւն.
Մինչ քարայրք և որմք վանից և լերին, խոստացան լնուլ զմեր
ակնկալութիւն
Քարացաւ զգայունն,
Զգաց անզգայն
10 Եւ բորբոք սիրոյն շիջաւ համայն հետ զհետայն.
Չէ՞ր հնար միով բանիւ արարչի, քեզ դարձուցանել զմի մեզ մոլար,
Ոչ զոհել զանպարտ արիւն անմեղի, որոյ գին անգին ոչ ծնեաւ աշխարհի
Այլ քո օրհնեալ կամք էր զերկնից շառաւիղ սիրոյ ծագել ստորնից.
Ո՞ւր եդեմային ա՛յն երջանկութիւն, որ մեր նախահարք զմայլէին զքև
Ո՞ւր արդ դրախտին այն անմեղութիւն
Զոր վայելեցին ծնօղք մեր ակներև
Ես կարոտամաշ կորստեամբ նորին
Բե՛ր ինձ երկնահաս զա յն վիճակ կրկին.
Արարածք համայն անշեղ անմոլար պահեն անվթար զքո հրաման.
20 Այլ թշուառ մարդոյն թիւր են ճանապարհ, նա սահի ի քէն որդն
անպիտան
Մեղս ածին նորա չարանիւթ զանգուած, չար համարեցաւ սիրել զքո
ստեղծած.
Ոչ շոլրջանակի սաւառնիք զմեօք քոյր մեր հրեշտակք զաւակք երկնային,
Ներդաշնակութիւն ձեր հոգեամոք, ընդէ՞ր ի հոգիս մեր ոչ հարկանին,
Թողուք զմեզ խորդանալ ի միմեանց... սառներես հայիք ի բարձանց
Յարտասուս ծփան սիրտք սիրակարօտք. այլ... ձեզ մեզ գթալ դեռ
հրաժարիր