Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/334

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եւ ակունք աչաց մեր ցամաքեցան, այլ մեր փափագման դեռ ոչ
մասնակցիր.

Ախ ե՞րբ խնայէք, ե՞րբ դառնայք անմեղ, երբ դարձուցանէք և զմեզ
առ ձեզ.

Այլ ոհ զինչ ասեմ, չե՞ն առ մեզ նոքա, ո՞չ զօրհանապազ զմեօք յածին
Եւ հոգի նոցա զուարթուն հրանիւթեայ, զիարդ քաղցրամոք (անտխեղծ,
անգին) հրեշտակային
30 Ո՞չ նոքօք շնչեմք, ո՞չ կեանք մեր բոլոր նոքիմբ վայելեմք անտրտում
անդորր.
Չեն մեռեալ երկրի դէմք,[1] այնքան բարերար, այնքան կենսաբեր,
Որպէս մեղսամեռ[2] սոպռ հոգւոց մարդկան, քաղցր[3] օրիորդին՛
հրեշտակային պատկեր
Այլ մեք զաչացու խեթիլ նշմարեմք զայս խնամածու ստեղծուածոց
զդէմք
Ո՛չ մնայ յերկրի ինձ աստ միւսանգամ առնուլ զճաշակ երկնային սիրոյն.
Տեսանել զմարդիկ միանձն միակամ իբրև քոյր եղբայր կեալ
հրեշտագոյն.
Անդ տար զիս աստի, ով ամեն ահայաց,[4] անդ հան զիս սրտի միահաղոյն
զի մի մաշեցայց.
Թող նախանձոտ աչք ծանակեսցեն աստ զառօրեայ բախտ ներքին
սիրելեաց
Այլ անդ երկնայինք մեզ տարփողեսցեն զաննախանձ մեր սէր անլոյծ
կապանաց
Անդ այս մեր երազ երկնից թագուհի եկեսցեն[5] ի լոյս անշիջանելի
40 Անդ յուսամ միայն զքեզ գտանել, դու երկնակարօտ հոգւոյս պահապան.
Անդ թևակցեալ[6] իբրև զտատրակն, կցեսցին ի համբոյր շրթունք մեր
յաւիտեան.
Եւ դասք հրեշտակաց երգովք օրհնութեամբ անդ դրուատեսցեն զմեր սէր
անվախճան.
Եւ ոսկերք բնութեան աստ ի բռնի ձմեռան ճնշէին ցաւօք
Մինչ քո ջերմարձակ արև շողշողի,[7] տարածէ զայս նինջ ի յերկնից
փառօք
Յառնուն արարածք իբր նորաստեղծեալ զքեզ օրհնաբանել օր օրհնեալ
եկեալ։

  1. սպառացեալ
  2. դէմք
  3. զի մի մաշեցայց
  4. ի յայտ
  5. անանցանելի
  6. զրկացեալ
  7. ծագէ