Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/338

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


1 Ողջոյն ձեզ։ Լերինք և անտառք
Մենք էկանք էստեղ որ
Ձեր տեսութիւն քաղցր
Տեսնելով խնդանք։
Ով քաղցրիկ, անուշիկ
Դաշտք և անդաստանք
Ձեր սիրոյն մենք կարօտ
էկանք էսօր ձեր մօտ[1]
Որ ձեզ հետ խաղանք։

10 Խնդասցո՛ւք, բերկրեսցո՛ւք
Մեր անմեղ օրը
Որքան չի անցկացել
Որքան դեռ մանուկ ենք
Ու չենք ծերացել։

  1. ձեր ոտն