Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԴԱՐՁԵԱԼ Ի ԳՈՅՆ ԱՌԱԻՕՏԵԱՆԻՆ


1 Սուր սայրասլաք կարօտանացըս հոգւոյս
Նետահարեալ խարշէ զսիրտ եղկելւոյս,
Զիա՞րդ թողէր զիս տառապեալ և անյոյս։
Որ երերիմ հիւծեալ անձամբ յամէն կոյս։

Զանի տեսի զիս առ ի քէն անջատեալ,
Իբր ի հինից անձն իմ եղև խորտակեալ
Արդ ոչ ի քէն և ոչ յայլոց այցելեալ:
Մնամ դեղոյ և դարմանի կւսրօտեալ։

Իբր ի մամուլս դնիմ իսպառ ցաւալի,
10 Ո՛չ ոք տեսի ինձ խրատատու ի բարի,
Փակամբք դրանց քոյդ փակեցան սէր սըրտի։
Տիւք ևս եղէն ինձ խաւարինք գիշերի։

Արդ այսքանեօք գեղոյդ կարօտ մնացի,
Զունկն իմ եդեալ ի ձայն հետոց քոյդ շաւղի,
Խաչատուրս մերձ եմ ահա մեռանիլ։
Ա՛րի ե՛կ տես գոնեա՛ զմահս սիրելի։