Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/353

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Զսրտիս նշոյլ
Ոհ զի հարկանես զքո նուագարան
Մինչ իմ հարուածոց ոչ տաս ինձ դարման։
Չքնաղ երեկոյ
Որոց վերջալոյս
Ի տան սիրելւոյ
Զառաջին եդ ինձ լոյս
40 Աստեղք թոթափին, առ քեզ ի բարձանց
Կանգնին բոլորին, զքև շրջակաց
Այլ քո լուսահրաշ այտուց շառաւիղ
Նսեմ արկանէ փակէ զնոյա շաւիղ
Սառն, իմ զգայարանք վառեյան սիրով
Ի հայիլ սփռել նորա յիմ դէմս զիւր գորով
Թող զիս դատեսցեն
Դահիճք դժոխոց
Թող զիս մատնեսցեն այլ ուր և հնչի այս
                        քաղցրիկ քո ձայն քու
Նոքա դառնախոց անդ է իմ դրախտ երկինք և
                                   կայան։
50 Մահացելոց
Այլ արգելանոց
Բանտարկելոց
և ի խորս երկրի
եղիցի ինձ լոյս
և յանդունդս ծովի
եղիցի ինձ յոյս
ուր և ցնցեսցին
ցնցեսցին շառաւիղք
թէ քո միայնակ արփի իմ չքնաղ
նշոյլ քո պայծառի
բարձցէ անդ զիմ շամանդաղ
Յիշեսցես արդեօք
Հրեշտակ (իմ) դու հոգւոյս
Մինչ առ տասչանօք
Ոսկերք իմ հոգւոյս
Անտի խնկեսյին
60 Իմ ջերմ պաղատանք
Առ անտի քեղ սլասցին
Առ քեզ հառաչանք։
Խախտեսցին, հնչել զայս ղփող չարութեան
Տալ ինձ աւետիս անդ կենդանութեան
Ընկաւ անդ ի ծոցդ՝ դու որ որում զիս թողեր
Աստ կարոտամաշ ի սէր քո անմեռ։