Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/354

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1 Ջանումս ջան չի մնաց, որ իմ ահվալն քեզ ասեմ,
Բերանս խոսք չէ գալիս, որ իմ խիալն քեզ ասեմ.
Թոփ ու թոփխանա ես սարքել, քանդեցիր բուրջ ու բադանս,
Քանի որ քեզ եմ տեսել, էրվեց, մաշվեց, ա՜խ, իմ ջանս։

Դարդիմանդ ես, մի փիքր արա, ի՞նչպես իլի էս իմ բանս,
Օչովիմեն ումուդ չունիմ, դուն ես իմ ճարն ու դարմանս.
Թե ուզում ես դիփունիմեն դուն իլիս իմ սերն ու ջանս,
էս իմ յարիս մեկ ճար արա, որ սկսեմ լավիցն ասեմ։

Վարդի պես դուս ես եկել, հովն տալիս բաց ես իլում,
10 Երկնքի ցողն երեսիդ շաղակոլոլ թաց ես իլում,
Բլբուլի սիրտն մեռած տեսնելիս, հեչ չես լաց իլում,
Մին ու մին որ քեզ եմ տեսել, մտքիցս անմոռաց ես իլում,
Ի՞նչ անեմ որ դու ինձ լսես, էլ միշտ քո գովքն անեմ։

Առավոտուն ծեգն տալիս, ֆռֆռալով գյուլ֊ջհանդ,
Բաց ես անում ալ տերևով գյուլի ֊ սարահի մամանդ,
Յախուտն ասեմ, զմռուտն ասեմ, թե էն շարքով ալ մարջանդ,
Որ տեսնողը մաթ է մնում, գովում է քո յառդանդ. .
Յարաբ խեղճիս բույրուգ կուլի մոտիդ նստած էդ բերանդ.
Բացվի ու ինձ հետ խոսա, որ իմ ահվալն քեզ ասեմ:

20 Անիրավ, մե միտք արա, էս ինչ անիսաֆ դիվան ա,
Տված չարեքդ ամեն մեկր արել է ինձ սալթ դիվանա.
Ում կուզե որ գնամ, ասեմ, էս իմ դարդիս դարման չանա,
էս բանիս անելն ետև քո օսալն քեզ կումնա.
Գյունահքյար եմ, թող իմ պատիժն աստված անա,
Դու ինձ էսպես մի սպանիր, արի ես քո թարիֆն ասեմ։

Արևածագին դեմ առջևիդ բանդի ֆարմանա,
Դրվորն որ դու շուռ կուգաս հետդ երեսն կուդարձենա.
Հենց բռնենք, թե արեգակ ես, էն էլ քո ղուլլուղ դառնա.
Ի՚նչ կուլի որ բազի քյարա շողքդ ինձի ռահմ անա,
30 Որ քո լուսուն կարօտ սիրտս մխիթարվի ու հովանա,
Լուսնի պես ես էլ լուս տամ ու էն փառք ու պատիվն ասեմ։