Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/355

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1 Ոհ բերն ո՜հ բերն հայրենիք իմ ոհ իմ այս բանք
Լի դառնութեամբ, լի սոսկաի աղէտանօք.
Ո՜վ քնքուշ տիպ իմ սիրեցեալ վայրեաց, կայանք
Լի գեղապանծ զարմանազան զուարճալեօք.
Կացէ՚ք առ իս ի նորոգիլ զտագնապ ժամուն
Ուր նա մատոյց զձեռս իլր ինձ դողդոջալով,
Աւա՜ղ ո՞ւր դուք, ո՞հ չքացայք՝ ի խորս անհուն
Ես կեամ միայն, նա ի տապանի տքնի ընդ հողով։

Ի տապանի։ Ի դեռափթիթ աւուրս քո փչչեալ
10 Վարդ թերաբաց (դալար), թարմ մաքուր արեամբ
Աւաղ այս։ Ապահովեն անդ ոսկերք քո,
Աստ է տաճարն, ուր նա հսկէ մունջ (լուռ) հանգստեամբ
Աստ դնի վէմն, զոր ես արդէն ստորադրեցի
Հի՛մ աստանօր այսպէս լռին, այսպէս անձայն,
Աստ է տեղին, ուր ի վերայ նորայն տապանի,
Կամիմ ողբալ և տալ ցաւոց իմոց վախճան։
Այո՛ հեռի յամենեցունց՝ որբ զմեզ սիրեն
Յարիւնակցաց ի սիրելեաց, բարեկամաց
Աստ, ուրանօր ոչ ոք բայց քո փոշի ցանեն
20 Աստանօր միայն վերջին աշխարհ իմ հայրենեաց։
Աստ ուր ոչ ոք բարեկամաց լացցէ վերայ իմ,
Ուր չիք ինչ այլ բայց անմոռաց քո փոշետուն,
Աստ եկեսցէ, ի սնարս քո և տապան իմ.
Աստ ուր կոչեն, զիս կսկիծը իմ բիւրաբեղուն։

Ոհ երանի՛ թէ ես զքեզ ոչ սիրէի
Հիմ երջանիկ կարէիր մնալ դու առանց ինձ
Դու զուարթամիտ, դու անտրտում, անհոգ, արի,
Ոչի՛նչ տեսեր բաց ի խաղուց ի խնդութեանց.
Դու բաւական, դու սիրելի ամենեցուն.
30 Առաքինի, դու մաքրազարդ ամենայնի.
Երանի թէ ես տհաճոյ քեզ լինէի
Եւ կամ աղքատ, և դու զուարթ ի կեանս աստի։