Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/357

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«էս խաբարիս դարդի Համար իր պապական բերդը թողեց
Յուր ասպանդից ձև որ վերցրուց յուր[1] հրեղեն ձին աչքից քցեց
Տագենբուրգո ճամբան ընկավ՝ ինչպես օտար ու անճանաչ
Հերմես սիրո զաստվածուհին՝ չունքի նորա անդամքն ծածկեց։

Գնաց էն կողմն՝ որ կուսանաց՝ վանքին մոտիկ մերձավորեր,
Եվ անդ շինեց մեկ քյալավա՝ որ պատեր լնդին մառեր,
Աչքը քցած՝ հառաւոտե մինչ հերեկո նա մտիկ տայր
Սուս[2] լուռ հուսով մեն միայնակ՝ էնտեղ նստած նա տխուր կայր։[3]

Նայեր ի վեր ի վանքի կողմն, նայեր, հայեր ամեն սհաթ
16 Ի փանջարայն յուր սիրուհվույն մինչ փանջարայն բացավ հանկարծ,
Մինչ սիրելին շհանց տվեց՝ զինքն և նորա դեմքն սիրուն
Ի ձորն՝ ի վայր խոնարհեցավ հրեշտակատիպ, աղվոր փայլուն։

Անդ.[4] սկսավ քնել սակավ կողմանեցավ փոքր ինչ հանգչել
Ուրախ, զվարթ սպասելով՝ թե առավոտ ուներ լինել
Բայց նա այնպես մնաց նստած՝ այսպես օր և շատ տարի
Աչքը գցեր առանց ցավոց՝ փանջարայն՛ բանար անդի
Մինչ սիրուհին շհանց տվեց՝ զինքն և նորա դեմքն սիրուն
Ի ձորն ի վայր խոնարհեցավ, հրեշտակատիպ՝ աղվոր, փաղուն
Եվ այսպես կար նա ի միում առավոտուն մեիդ եղյալ
20 Եվ դեմք նորա թոռոմ և թարշ ի փանջարայն քենքն ուղղեալ։

  1. զյուր
  2. մունջ
  3. դառն սգար
  4. ուր