Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/359

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1 Սիրտս լցվել ա ինչպես արյան ծով
Ախ որ չեմ քաշում, բերնիցս՝ վայ տալով
Ես իմ չոր գլխին, իմ սև արևին,
Ջուխտ ձեռով տալիս եմ մեռած դոշին,
Ազիզ բարեկամ՝ Քո անունդ հիշում
Ու քեզ չեմ տեսնում, մահի դուռն հասնում։
Սիրտս էլ, շանս էլ հետն, ուզում ա դուս գա,
էլի ինձ պահողն՝ ախ՝ Քո սուրբ սերն ա։
Մեկ դոշդ թող դոշիս հասներ ու էն սհաթն
10 Տաներ արարիչն իր տված ամանաթն։
Երաբ սուրբ հոգիդ քնած ա, թե զարթուն
Երաբ որ էքուց տանեն ինձ թաքուն,
էն սառն հողին տան, իմ օրս խավարի,
էլ էս երկնքի տակին քեզ չհասնի
Իմ ձենս, խավար աչքս քեզ կարոտ մնա,
Ախ մի կգաս էլա կկանգնիս ինձ վրա,
էդ սուրբ բերնովդ հոգիս կհիշե՞ս,
Թե դու էլ սրտիցդ անունս կջնջես:

Ազիզ բարեկամ, ախ քո դուռն որ գամ,
20 Ես էս րոպեին կանգնիմ, քարանամ,
Երաբ որ աչքդ բանաս, ինձ տեսնիս,
էլ շունչ չունենամ, որ սիրտս առնիս,
Երա՞բ մեկ տխուր աչքով ինձ էլա
Կնայիս, որ հոգիս էն կողմն իմանա.
Թե էս աշխարքումն ինձ էլ սիրող կար,
Ես էի մենակ մեղավորն ու չար,
Որ ո՛չ քո սերր լավ ճանաչեցի,
Ո՛չ աստուծո տված կյանքն վայելեցի։
Սիրտս ինձ համար կրակ էր դառել,
30 Աշխարքն ինձ համար վաղուց վերջացել,
Ով իր մեռածի հոգին էր լալիս,
Ես իմ սաղ գլխին ծեծում, վայ տալիս.
Մահն էի ուզում, առա, դինջացա։
Քեղ էի ուզում, մեկ օր չկշտացա։
Հոգիս տալիս էլ՝ ես ձեռս քցել
Քեղ էի կանչում, որ տեսնիւմ մեկ էլ։