Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏԱՂ Ի ՎԵՐԱՅ ՍԻՐԵԼԻՈՅ


Ի ԳՈՅՆ ԱՌԱԻՕ<ՏԵԱՆԻՆ>


1 Ձայն քո առ իս էհաս իրբու ի խորոց,
Ո՞վ քաղցրաձայն ազդու քնար դու երդոց,
Զարթեայ ի վեր՝ ոհ խանդակաթս քոյդ հետոց,
Լսել զողջոյն և տալ զաղերս զիմ խնդրոց։

Թէ երազովք ես զայն գրեմ իբրու զուր
Ո՛չ թուլատրէ՝ զիս առ կալեալն՝ սիրոյդ հուր։
Իսկ թէ արդար իրաւացի, բայց արդ ո՞ւր,
Զի մաշեց այ և ոչ գտի զքոյդ ո՛ւր։

Բոլոր զգոյս իմ մարմնական՝ թէ ցրուես,
10 Տեղի առողջ՝ վայրի դալար՝ ոչ գըտցես,
Թէ ոչ ստեն՝ աչք իմ մարմնոյ առ երես,
Դու զտիւն՝ ևս ինձ խաւարի՝ ցուցանես։

Անցեր գնացեր՝ ընդ տապ սրտիս տագնապով,
Հետիւք սիրոյդ մտացըս խել ցնդելով,
Դարձիր առ իս, մատի՛ր առ իս գեթ առ մի,
Դարմանելով՝ զԽաչաաուրիս զվըրգով։