Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/380

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նանք չէ, այդ ձևով ևս մեծ գրողը փառաբանում է հայ ժողովրդին պարսկական լծից ազատող մեծ Ռուսաստանին։

Տպագրվում է առաջին անգամ։

Ի ՊԱՏԻԻ ՁԵՐԴ ԳԵՐԱԶԱՆՑՈԻԹԵԱՆ ՄԱՏՈԻՑԱՆԵՄ ԶԱՅՍ ՀՈԳԵՆՈԻԷՐ ԸՆԾԱՅՆ.

(Է1 24)

Այս բանաստեղծությունը պահվում է Աբովյանի արխիվում 92 թվահամարի տակ. ինքնագիր, գրաբար, մաքրագիր, անթվակիր, չ. 31,4x29։ Բանաստեղծությունն ունի «Իսահակ» ակրոստիկոսը. էջի տակ մակագրված է ВашемуВысокоблагадарью всепокорнейший слуга, վերջում ջնջված են հետևյալ բառերը. «Ձերում գերափայլութեան... (շարունակությունն անընթեռնելի)։ Բանաստեղծության բովանդակությունից երևում է, որ դա մի ձոն է՝ ուղղված նշանավոր անձնավորության, որի հետ է կապում նա Հայաստանի բախտը։

Տպագրվում է աոաջին անգամ։

ԱՆԳՐԻԱԿԱՆ ԿԵՆԱՑ ԱՐՅԱՆ... (էջ 25 -26)

Բանաստեղծությունը հանված է 87 թվահամարի տակ պահվող ձեռագրից. ինքնագիր գրաբար մաքրագիր, չ. 33,1 X 21,9 անթվակիր։

Բանաստեղծությունը գրված է նախադորպատյան շրջանում, նվիրված է Ներսես Աշտարակեցուն։ Աբովյանն այդ շրջանում հափշտակված լինելով Ն. Աշ-ցու գործունեությամբ, ի վիճակի չէր տեսնել նրա մեջ իր ապագա լուսավորական հայացքների հակառակորդին։

Տպագրվում է առաջին անգամ»

ԱՌ ԳԱԼՈՒՍՏ ՆՈՐԻՆ ԲԱՐՁՐ ՍՐԲԱԶՆՈԻԹԵԱՆ ՏԵԱՌՆ ԿԱՐԱՊԵՏԻ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ՏԱՅՈՑ. (Էջ30-31)

Հանված է 58 թվահամարի տակ պահվող տետրակից. ինքնագիր, դրա բար, մաքրա¬ գիր. անթվակիր, նվիրված է Վրաստանի և Իմերեթի առաջնորդ Կարապետ արքեպիսկոպոս Բագրևանդցուն, 1828— 29 թվ. Կաբինից կազմակերպված հայերի ներգաղթի առիթով։

Տպագրվում է առաջին անգամ։

ՅԱՐԳՈՅ ՏԵՍՈՅԴ... (էջ 32)

Բանաստեղծությունը ընկ. Ա. Հովհաննիսյանը ստացել է Մսերյանի արխիվից և պահում է իր մոտ. գրաբար է, մաքրագիր։ Բանաստեղծությունը գրված է Հաղպատում, նվիրված մի անհայտ անձնավորության։

Բանաստեղծության տակ Աբովյանն արել է հետևյալ մակագրությունը. «Զայս ի դիմաց նորա գրեցի, բայց յիմոցն իմա առաւել. 1828 յապրիլի 17 ի հազբատ որ եմ ամենանուաստ ծառայ Խաչատուր Դպիր Աբովեանց։ Չեմ բաւական այլով՝ փոխարինիլ անդրահատոյց լինել, եթե այսպիսեօք, դուք զիմն յարգեցիք զխնդրանաց կատարումն, (որ երկրորդել անտեղի համարիմ ձեզ) ապաքէն և ես վսեմապատիւ վեր ընկալայց զփառազարդութիւն մեծի անուան ձերոյ...»։

Վերոհիշյալ անձնավորությունը հավանաբար վանքի միաբան Հովսեփ Մարուքե վարդապետն է։ Հ. Մ.֊ն սկզբում Ն. Աշտարակեցու կողմնակիցներից էր և Աբովյանը դրական կարծիքի էր նրա մասին։ Հետագայում վոխեց իր կարծիքը։

Տպագրվում է առաջին անգամ ։

«ՏԱՂ ՈԻՐԱԽՈԻԹԵԱՆ Ի ԳՈՅՆ ԱՌԱԻՕ «ՏԵԱՆԻՆ» (Էջ33)

Բանաստեղծությունը զետեղված է 67 թվահամարի տակ պահվող տետրակում. ինքնագիր, գրաբար, մաքրագիր, չ. 18,3 /12,1, անթվակիր։ Այս բանաստեղծությունը և նրան հաջորդող 10 բանաստեղծությունները էջ 34 45) պատկանում են նախադորպատյան շրջանի ստեղծագործությունների շարքին։ Բանաստեղծություեները դրված են Բաղդասար դպրի և Պետրոս Ղափանցու սիրային երգերի նմանությամբ, մի քանի բանաստեղծությունների մեջ նա հիշա