Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/382

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նամակի թարգմանական տեքստն առաջին անգամ հրապարակված է Ե. Շահազիզի «Դիվան Խ. Աբովյանի» գրքի հ. I, էջ 49։ Գերմաներեն տեքստին հաջորդում է նույն Պետերմանին ուղղված նամակը։

Ստորև բերում ենք այդ նամակը:

Մեծիմաստ յարգոյ վարդապետ.

Անչա՛փ է խնդութիւն իմ ընդ յառաջադրութիւն Ձերդ Ազնուականութեան եթէ ոչ դէմս առ դէմ, գոնէ գրաւոը կապակցութեամբ ծանօթանալ ընդ միմեանս։ Սոյն այս ցանկութիւն իմ էր յօրէ, յորմէհետէ լուայ զպարապիլն Ձեր հայկաբանութեամբ և զհաստոտուիլն վարժապետ Հայրենի լեզուի իմոյ. թէ դուք սիրէք զայս լեզուս, այդ միմիայն բաւական է զարթուցանել ցամենայն եռանդ սրտի իմոյ, սիրել և յարգել զՁեզ յոյժ յոյժ և ի վերայ այսր ամենայնի, կամելով Ձեր նաև բարեկամանալ ընդ իս այդ փա՛ռք է ինձ մեծ։ Որպէս դուք զՀայ, նոյնպէս և ես զգերմանացի լեզու և գրականութիւն սիրեմ, այլ չգիտեմ կարէ՞ արդեօք առաջինն այնպէս լնուլ զփափագ Ձեր և վարձատուր լինել աջխատանաց Ձերոց որպէս յետինն ինձ։ Ափսոսամ ցաւագին սրտիւ թէ Հայք բռնադատեալք ի ծանր էծոյ օրհասի իւրեանց, ոչ կարացան ծաղկեցուցանել և արդիւնաւորել զայն լեզու՝ որոյ հարստութիւն կազմուածք զորաթիւն, փարթամութիւն զարմանալի երևին, այնոցիկ՝ որք փոքր ի շատէ նուիրեցին զինքեանս նմա։ Թէ յոր դարս ճոխացուցին Հայք զմիտս իւրեանց այսպիսի լուսաւոր հանճարովք և զլեզու իւրեանց այնքան անթիլ փոխաբերութեամբ բառից, անիմանալի է ինձ։ Անհնարին է թէ ի դարս թարգմանչաց, ուր գրականութիւն մեր սկիզբն էառ կեալ, լեզուն յայնպիսի փոքր միջոցի յայն աստիճան կարօղանայր հասանիլ լուսաւորութեան։ Եվրոպացիք զարմանան թէ Հայլ չունեն օրինաւոր բանաստեղծութիւնս։ Մի՞թէ այս հոգի օտար էր նոցա քաւ լիցի այս յորդութիւն, այս անհուն շեղջ միանշան բառից՝ որով չայտնին նոքա զգացումն իւրեանց, զաշխարհ զխնդութիւն, զտրտմութիւն, զսէր, զգանազան պատկերս և ներգործութիւնս բնութեան, այս բարդութիւն բաւական ապացոյց են բանաստեղծական հոգւոյ նոցա, այլ ափսոս, զի այս ամենայն բարիք միմիայն ի ձեռս աբեղայից և կրօնաւորաց մնացին, որք արհամարհելով զկեանս և զաշխարհ արհամարհեցին և անարգեցին զայն ամենայն, որ բնական է մարդոյ և աշխարհի։ Այլ յոյս իմ մեծ է թէ Հայաստան լցուսցէ զիղձս բարեկամաց և սիրօղաց իւրոց։

Պարոն Դիւբօայ յուսամ թէ ձգեսցէ զմտադրութիւն Եվրոպիոյ վասն Հայաստանի, թէ նա անտեղեակ գոլով լեզուին և պատմութեան հայոց այնքան սիրահար եղև հնութեան նոցա քանի զմայլումն և բաւականութիւն գտցէ՝ որ տեղեակն է այսոցիկ ամենաքնի։ Դրուածք պարոն վարժապետի Նեյումանի մխիթարեցին զիս յոյժ. և այնպէս յուսամ թէ և Զերդ Յարգութիւն ոչ անտես արասցէ յայտնի առնել զանուն հայոց յօտար աշխարհս:

Մտադրեալ էր իմ յայսմ ամի դառնալ ի Հայրենիս, այլ հանգամանք իմ ստիպեցին զիս տակաւին զքանի մի ամիս մնալ ի Դերպտ։ Ես գոհանամ զաստուծոյ զի ի մէջ ազնուամիտ դերմանացւոց ընկալայ զուսումն իմ. նոցա միայն երևի այս զգացումն բնական, ձեռնտու և նպաստաւոր լինիլ բարեաց։ Ոչ ծանրանայք, եթէ ես սկիզբն բարեկամութեան մերոյ այնասկսայց» մատուցանել զպտուղ մի Հայկազն պատանւոյ բարեկամի նմայ։ Ճանապարհորդութիւն պարոն Պարրօտի որում և ես գտայ գործակից, էր դիպուած իմն նորանշան, որ զբազմաց սիրտս եգիտ ինքեան հաղորդակիցս։ Եւ ոչ կարեմ պատմել Ձեզ թէ զի՞արդ խնդալի էր ինձ այն, այլ լսեմ այժմ ցաւօք թէ բաղումք յեւրոպացւոց տարակուսեն ընդ այն։ Ինձ յայտնի է թէ որքան խակ է միտք իմ և թէ որքան ընդդէմ է այս համեստութեան, ինքնին հրատարակօղ լինել գրուածոց իմոց, այն առ ի լուծ անիլ զայս տարակուսութիւն ուղարկեմ զհետագայ ոտանաւորս ի վերայ ճանապարհորդութեան ի լեառն Արարատ։ Եթէ արժան համարեք զայն մտադրութեան Զերոյ և Հաղորդելոյ այլոց, խնդրեմ թարգմանել զայն գերմաներեն, առանց տալոյ զանուն իմ։ Բարեկամն իմ և ազգակիցն Ստեփան Նազարեանց ողջունէ զՁեզ սիրով և ցանկայ ծանօթանալ ընդ Ձեզ։

Ամիս մի զկնի ճանապարհորդութիւն մերոյ յ Արարատ դրեցի զայս. 1829. յերևան, առանց գիտելոյ զեռ զկանոն բանաստեղծութեան»։

Նամակին հաջորդում է բանաստեղծությունը։

Առաջին անգամ տպագրվել է Ե. Շահազիզի «Դիվան Խ. Արովյանի» գրքում, Հ. I, էջ 229։