Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/383

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՅԱԶԱՏՈՒԹԻԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ.

(Էջ 52-54)

Բանաստեղծությունը հանված է 157 թվահամարի տակ պահվող տետրակից տետրակում զետեղված չափածո և արձակ էջերը արտագրություններ են և պատկանում են Աբովյանի աշակերտներ Գևորգ և Նիկողայոս Շահնազարյանների գրչին: Տետրակում արտագրված են մի շարք նամակներ տետրակում զետեղված այդ բանաստեղծությունը արտագրված է վերոհիշյալ աշակերտներից մեկի կողմից, թվագրված է 1830, Կարինե Աբովյանը այդ թվականի սկզբներին եղել է Թիֆլիսում, բայց թե Կարինում երբ է եղել հայտնի չէ, բանաստեղծության բնագիրը չկա Աբովյանի արխիվում։

Հաքսահաուգենը իր ճանապարհորդական նոթերի մեջ գրում է, որ Աբովյանն իրեն է հանձնել ֆոլկլորային նյութերի հետ նաև մի բանաստեղծություն՝ գըրված իր հայրենիքը մահմեդական լծից ազատվելու առթիվ, «որը զուրկ չէ բանաստեղծական արժանիքներից», բայց նա չի հրապարակել ոտանավորը խիստ երկար լինելու պատճառով. կարելի է ենթադրել, որ այս բանաստեղծության բնագիրն է» որ տվել է Արականը Հաքստհաուզենին:

Տպագրվում է առաջին անգամ։

ՈՎ ԼՑՈԻՑԻՉ ՄԵՐՈՅ ԿԱՐԵԱՅ...

(Էջ 56)

Հանված է 89 թվահամար ունեցող մի պատառիկից. ինքնագիր գրաբար, անթվակիր չ. 18,7 X 10,8, պատառիկի հետևում անվարժ ռուսերենով գրված է իր դիմումը լուսավորության մինիստր Ուվարովին՝ նրան ներկայանալու համար» դիմումը թվագրված է 1830 թ. օգոստոսի 25, Մոսկվա, բանաստեղծությունը հավանաբար գրված է այդ ընդունելության նախօրյակին և արտահայտում է անհայտ ճակատագրի մատնված պատանու խռով վիճակը:

Տպագրվում է առաջին անգամ։

ՄՈԻՏ ՀԱՅԿԱՅ Ի ՀԱՅԱՍՏԱՆ ԵԻ ԱՐՀԱԻԻՐՔ ԵՐԵԻԱԿԱՅՈԻԹԵԱՆ

ՆՈՐԱ Ի ԺԱՄ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ, ՈՐ Ի 1820 ԱՄԻՆ.

(Էջ 53-62)

Բանաստեղծությունը հանված է 58 թվահամար ունեցող տետրակից. սևագիր օրինակները գտնվում են 17 և 57 տետրակներում. (մի այլ օրինակ պահվում է Մատենադարանում՝ 1375 թվահամարի տակ եղած գործում)։ Դորպատյան օրագրի երկրորդ էջում Աբովյանը նկարագրելով իր ճանապարհորդությունը Պետերբուրգից Դորպատ, հիշատակում է, թե ինչպես ճանապարհին գրել է «Մուտ Հայկայ ի Հայաստան»... բանաստեղծությունը։ Այստեղ Աբ-ը հայ ժողովրդի պատմական կյանքում առաջ է քաշում ռուս ժողովրդի ազատարար դերը:

Տպագրվում է առաջին անգամ։

ՍՈԻԳ Ի ՎԵՐԱՅ ՄԱՀՈԻԱՆ ՍԻՐԵԼԻՈՅՆ ԻՄՈՅ ԵԻ ՈԻՍՈԻՑՉԻ ՎԱԼՏԵՐԻ.

(Էջ 64-65)

Բանաստեղծությունը հանված է 64 թվահամար ունեցող 2-րդ տետրակից, չ, 17,8x11 բանաստեղծությունը գրված է իր ուսուցիչ Վալտերի մահվան կապակցությամբ։

№ 72 ձեռագրում պահպանվում է նույն բանաստեղծության սևագիրը հետևյալ վերնագրով, «Ողբ ի վեըայ դագաղի սիրելւոյն իմոյ Վալտերի 1831 սեպտ, 14 Դերպտ»։

Առաջին անգամ տպագրվել է բանաստեղծության սևագիրը 1940 թ. Խ. Աբովյանի «Երկեր»-ում, 2-րդ հ. էջ 34։