Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/384

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԶԳԱՑՄՈԻՆՔ ՑԱԻԱԼԻՑ ՍՐՏԻՍ ԸՆԴ ՏԵՍ ԱՆԵԼՆ ԻՄ ՅՕՏԱՐՈԻԹԵԱՆ ԶՍԻՐԵԼԻ

ԱՇԽԱՐՀԱԿԻՑՆ ԻՄ ՖԱՀՐԱԴ ԲԱԴԱԼՈՎ 1832 թ. 2 ՄԱՐՏԻ; ԴԵՐՊՏ.

(էջ 66-71)

Բանւսստեղծությունը հանված է № 64 տետրակից ինքնագիր, գրաբար։ Աբովյանի արխիվում պահվում են հիշյալ բանաստեղծության մի բանի սևագրերը № 58 տետրակում, № 79, 95 ձեռագրերում)։ Այս բանաստեղծության մասին առաջին անգամ հիշատակել և մի քանի հատվածներ տպագրել է Աբովյանի առաջին կենսագիր Ազարյանը՝ 1861 թ. «Կռունկ» ամսագրում (էջ 538)» նույն ձևով օգտագործել է 1897 թ» Ն. Տ.–Կարապետյանն իր կազմած կենսագրության մեջ՝ «Խ. Աբովյան», Էջ 63 և այլն։

Ամբողջապես տպագրվում է առաջին անգամ։

ՕՐԻՕՐԴՆ ՖՈՆ ՇՎԵԲՍ Ի ՎԵՐԱՅ ԵՐԳԵՀՈՆԻ.

(էջ 72-73)

Բանաստեղծությունը անթվակիր է, հանված է 64 թվահամարի տակ պահվող 2-րդ տետրակից, սևագիր, օրինակը գտնվում է № 108 ինքնագրում բանաստեղծությունը գրված է Դորպատում օր. Ֆոն Շվերսի մասին տեղեկություններ կան դորպատյան օրագրերում (1832 թ. փետրվարի 20 և մայիսի 3-ի գրանցումներում)։

Տպագրվոլմ է առաջին անգամ։

ԶԻՆՉ ԱՅՍ ԴԱՌՆ ՀԱՐՈՒԱԾ...

(էջ 74-75)

Հանված է 64 թվահամարի 1-ին տետրակից. ինքնագիր, գրաբար, մաքրագիր։ Այս բանաստեղծության սևագրերը պահվում են 76 և 108 թվահամարի տակ ձեռագրերում։

Բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է Ն. Տ.-Կարապետյանի կազմած «Խ. Աբովյան» գրքում, տողատակի ծանոթագրության մեջ, էջ 66։

ՊՌՆԿՆՈՏԵԱԼ ԱՄՈՔ...

(էջ 76-80)

Այս բանաստեղծությունը հանված է 64 տետրակից, Գրաբար, մաքրագիր, անթվակիր, դրված է 1832 թ. Դորպատի շրջակայքում կատարած զբոսանքներից մեկի առիթով։

Տպագրվում է առաջին անգամ։

ԲԱՂՁԱՆՔ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ.

(էջ 80-82)

Հանված է 64-ի 1-ին տետրակից, գրում է անթվակիր: Իր թեմայով հիշեցնում է Շիլլերի նույնանուն բանաստեղծությունը։

Տպագրվում է առաջին անգամ։

ԵՏՈԻՐ ԶՎԵՐՋԻՆ ՀԱՄԲՈՅՐ ՀՐԱԺԱՐՄԱՆ...

(Էք 83)

№ 63 տետրակում զետեղված այս բանաստեղծությունը (գրաբար, մաքրագիր, անթվակիր) Աբովյանը գրել է Լիֆլանդիա կատարած ճանապարհորդության ժամանակ 1833 թ: Գրասի ընտանիքում սիրահարվել է նրա քույրերից մեկին Շարլոտային, իր Հոգու տվայտանք