Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/385

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ները նա արտահայտել է սույն բանաստեղծության մեջ։ Բանաստեղծության հաջորդ էջի վրա Աբովյանը արել է հետևյալ դիտողությունը.

«Ոչ է աստ տեղի յիշել զամենայն վայելչութեանց պատահելու, ինձ ի Պոնիմոն առ սիրելւոյն իմոյ Դրասի. այլ լքիմ միտս այլ առարկայ պարապեցուցանէ նշանակել աստ. և ո՛վ նա բոյր նորա չքնաղ, որ յօրկ ծանօթութեան իմոյ ընդ նմա, թուէր զամենայն բախտ իմ կենցաղական յինքեան գրաւել հրեշտակային։ Նորա դոյացութիւն յապացուցի ի սիրս, իմ զայն սէր, զոր սիրտք անախտ միայն կտրեն պարգևել միմեանց....

Զեղանակէ, զվիճակել սիրոյ թողում քայլում ժամու ստորագրել, մեր բաժանիմբ և որ սիրահար սիրտ ոչ կարէ զգալ զդառն հարուածն, զոր կրեն համակիր սիրահարը, չգիտեմ որպէս անցալ ինձ այս առաջին օր և գիշերն, որ ամենեցուն երևի բերել հանգիստ, այլ զիմ հանգստութիւն եբարձ յափշտակեաց հազիւ ճանապարհորդակից իմ պատուական գերդաստանն Բրաուզէ, որ յայնմ երեկոյի ընկալաւ զմեզ մարդասիրութեամբ մտեալ ի քուն իմ յարեան Հոգիր գիշերոյ. սենեակն իմ ո՛չ ետ ինձ մխիթարաթիւն. արտաքո շշնջան ծառը և լռին մալրին խոստանայ ինձ սփոփանս ելանեմ անդ և ահա վիճակ իմ.

Յիւմֆենհոֆ ի 19 յուլիսի 1833,»

Բանաստեղծության առաջին երկու տունը տպագրել է Ն. Տ. Կարապետյանն իր «Խ. Աբովյան» գրքում, 1897, էջ 69. ամբողջապես տպագրվում է առաջին անգամ։

ՅԵՐԵԿՈՅ.

(էջ 84-85)

Հանված է № 64 տետրակից այս բանաստեղծությունը Աբովյանը գրել է Դորպատում, բարեկամներից մեկի տանը հեղինակն արտահայտում է իր հոգու տառապանքները, կապված իր անձնական հույզերի և հայրենատենչ խոհերի հետ։

Տպագրվում է առաջին անգամ։

ՈՏԱՆԱԻՈՐ ՅԱՇԽԱՐՀԱԲԱՌ ԼԵԶՈՒ ՄԵՐ ՅՕՐԻՆԵԱԼ...

(էջ 86-87)

Հանված է 64 տետրակից այս բանաստեղծությունը ժողովրդական Լեզվով գրած՝ Աբովյանի առաջին բանաստեղծություններից է։ Գրել է աշուղական հանգով։ Գրելու դրդապատճառը հետևյալն է՝ 1834 թ. դեկտեմբերի վերջին Աբովյանը գնում է Պետերբուրդ, որտեղ մնում է 5 շաբաթ. Պետերբուրդ գնալու պատճառը եղել են Պարրոտի Արարատ բարձրանալու շուրջը ստեղծված տարակուսանքները. Աբովյանն այդ առթիվ գրում է բացատրություն՝ «Նոր վկայություն պ. Պարրոտի Արարատի գագաթը բարձրանալու համար» վերնագրով, հերքելով Շոպենի և ուրիշ գիտնականների հերյուրանքները Պարրոտի հասցեին. Պետերբուրգում նա հանդիպում է իր բարեկամ Միրզա Եզնակ Կամսարականին։ Այդ հանդիպման առթիվ Ե, Կամսարականը մի ոտանավոր է նվիրում իր դպրոցական ընկերոջը՝ Աբովյանին։

Ստորև բերում ենք այդ ոտանավորը։

Ցնդեսցին ի բաց մառախուղը մտար
Տեսանել ի բաց զարժանի աչաց
Մի՛ կալցեն զդեմ երեք սնոտի,
Կթել զպտուղ տերևը հնոտի։
Իմ փորձ բազմամեայ յուզել արժանի,
Եդիտ զայս միայն ունել գովելի,
Անձնիւր բաղձալի համայնից հոգւոց,
Անձն իւր ցանկալի, հեշտասեր մարմնոց։
Աչինչ բարութիւն, ոչինչ դործ բարի՝
Գանձը, ինչք պաճուճանք, որը յայսմ աշխարհի,