Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/386

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ոչ այժմէ ոչ յապայ, ոչ յայսմ կենի,
Ոչ կարեն շինել գեթ եթ հովանի
Պսակեալ գործոց Հայրենեաց ցուցեալ,
ճշմարիտ յորդւոց չերևան եկեալ
Այս թերթ թղթոյ քեզ առ իղձ անձկալի
Հոդւով ավանդեմ եղբայր սիրելի։

Գրական Թանգարանում պահվում է Կամսարականի մի ձեռագիրը, որի մեջ կան իր մասին ինքնակենսագրական տեղեկություններ։ Համաձայն այդ տեղեկությունների Կամսարականը տիրապետել է պարսկերենին և արաբերենին. ծանոթ է եղել «Մանթեղին և հեքիմաթին» (ֆիզիկային և մաթեմատիկային), որի համար էլ արժանացել է «Միրզա» դիտական աստիճանին. Եզնակ Կամսարականի խնդրով Աբովյանր Պետերբուրգ եղած ժամանակ վերհիշել և գրի է առել իր հորինած աշխարհաբար մի քանի բանաստեղծությունները, գրված դեռևս Երևանում եղած ժամանակ. այդ ոտանավորները հիշեցնում են աշուղական խաղերը. այս ոտանավորի մի ութնյակը առաջին անգամ հրապարակել է Ն. Տ. Կարապետյանը իր աշխատության մեջ («Խ. Աբովյան։ Կենսագրութիւն», Տփխիս, 1897, էջ 75). հետագայում Ե. Շահազիզը նույն ոտանավորի վարիանտը գտել է այն տետրում, որտեղ Աբովյանր Բոդենշտետի խնդրով գրի է առել ժողովրդական երգեր, նրան ուղարկելու համար։ Պարզվում է, որ Աբովյանն իր բանաստեղծությունը զետեղել է Բոդենշտետի տետրում որպես ժողովրդական երգ։

ՈՎԲԵՐԴՈԻԹԻԻՆ Ի ՎԵՐԱՅ ՄԱՀՈԻԱՆ ԲԱԶՄԵՐԱԽՏ ՈԻՍՈԻՑՉԻՆ ԻՄՈՑ ՅԱՐՈԻԹԻԻՆ

ՎԱՐԴԱՊԵՏԻ ԱԼԱՄԴԱՐԵԱՆՅ. ԱԶՆԻԻ ԲԱՐԵԿԱՄԻՆ ԻՄՈՅ

ԱՂԱՋԱՆԱՅ ՇԻՐՄԱԶԱՆԵԱՆ ԵԻ ՀՕՐ ԻՄՈՅ ՅԱՐՈԻԹԻԻՆԻ ԱԲՈՎԵԱՆՑ...

(էջ 88-92)

Բանաստեղծությունը հանված է 57 թվահամարի տակ պահվող արձակ և չափածո գործերի ժողովածուից, գրաբար, մաքրագիր, անթվակիր։

«Ողբերգության» ամբողջ տեքստը տպագրվել է 1949 թ. Աբովյանի Երկերի 2-րդ հատորի ծանոթագրությունների բաժնում։

Այս բանաստեղծության շարունակությունն է կազմում՝ 100 թվահամարի տակ պահվող տետրակի չափածոն «Յետ փոքր ինչ մխիթարելոյ իմ ի ցաւոց...» (Էջ 95—98) և հաջորդը՝ «Մեկնութիւն երկնային մարմնոց...» (էջ 99— 103)։

Այս երկու կտորների սևագիր վարիանտը, «և դեռ քսանամյա սիրտ իմ պատառեր» տողից սկսվող հատվածը պահպանվում է 96 թվահամարի տակ. նույն բանաստեղծությունից մի քանի սևագիր հատվածներ կան նաև արխիվում պահպանվող նամակների բաժնում (Սալանփյանից ստացած № 328 նամակն վերջին էջի վրա). «ետ փոքր ինչ մխիթարելոյ...-ի մի հատվածն առաջին անգամ տպագրվել է 1897 թ. Ն. Տ .-Կարապետյանի «Խ. Աբովյանի գրքում. ամբողջ տեքստը տպագրվել է 1940 թ. Աբովյանի «Երկեր»֊ի 2-րդ հատորում, էջ 36։

Ի ՀՐԱՏԱԳՆԱՊ ԵԴԱՆԴՍ ՍՐՏԻ....

(էջ 104-106)

Հանված է 63 թվահամարի տակ պահվող տետրակից. գրաբար, անթվակիր. բովանդակությունից երևում է, որ գրել է 1834 թ, դեկտեմբերին Դորպատից Պետերբուրգ մեկնած միջոցին։

Տպագրվում է առաջին անգամ։

ԻՄ ԿՅԱՆՔՍ ԵՎ ԱՐԵՎՍ ԵՍ ՔԵԶ ԶՈՀ ԿՈԻՏԱՄ...

(էջ 107)

Այս տողով սկսվող բանաստեղծությունը աշխարհարար է, անթվակիր, հավանաբար գրված է Գորպատում և պատկանում է Եզնակ Կամսարականի խորհրդով գրած բանաստեղծությունների շարքին. արտահայտում է բանաստեղծի հոգու ապրումները, նույն բովանդակությունն ունի «Տաղ ի գոյն» բանաստեղծությունը (էջ 108), գրաբար, անթվակիր... գրված է