Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/387

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ռուսական Не шей ты мне матушка кпасный саратан ժողովրդական տարածված երգի եղանակով։ Բանաստեղծության վերնագրի տակ և. լուսանցքում Աբովյանը փորձել է առաջին երկու տողը աշխարհաբար գրել

«Ինչպես իմ կսկիծը Լեզվով քեզ պատմեմ
Թե իմանաս իմ կսկիծը, կթողա՛ս որ տանջվեմ»։


Տպագրվում է առաջին անգամ։

ՏԱՂ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ.

(Էջ 109)

Այս բանաստեղծությունը Աբովյանր գրել է 1836 թ. Դորպատում՝ Պարրոտից բաժանվելու առթիվ, բանաստեղծության ոճը վկայում է այն մասին, որ նախորդ բանաստեղծությունները ես գրվել են Դորպատում։

Առաջին անգամ տպագրվել է 1941 թ.՝ Խ. Աբովյանի բանաստեղծությունների գրքույկում, էջ 52։

ԱՌ Մ. Ա.

(Էջ 110)

Բանաստեղծությունը հանված է 57 թվահամարի տակ պահվող տետրակից, ուղղված է մեզ անհայտ անձնավորության։

Տպագրվում է առաջին անգամ։

ԱՌ էՄ. Կ.

(էջ 111, 112—113)

Բանաստեղծությունը զետեղված է 64 թվահամարի տակ պահվող տետրակումս գրաբար է, անթվակիր։ Այս, ինչպես և հաջորդ բանաստեղծությունը, ուղղված են դորպատյան բարեկամուհիներից մեկին, որով հրապուրված է եղել բանաստեղծը, դորպատյան տետրակում Աբովյանը խոսում է, թե ինչպես պաստոր Գեհեվեի տանը նա հանդիպել է օր. էմմա Կային և զմայլվել նրա երաժշտությամբ՝ «հազիվ շարժեալ նորա զգաստս կլավիրի հոգի ետ համր գործեաց. սխրալի ձայն նորա լցոյց ի սուղ միջոցի զբոլոր օրն հրաշալի եղանակալ և լսելիս մեր երկնային խնդութեամբ։ Երաժշտութիւնն ըստ ինքեան է քաղցր միշտ, այլ ի բերանոյ այնպիսի քնքոյշ գոյացութեան միանգամայն դիւթական զիարդ ազդու զգացութիւն նորա, զիարդ ամոք փոխաբերութիւն հնչմանց նորա զքարեայ պարտի ունել ոք սիրտ, ոչ համոզիչ յայնպիսի ներդաշնակութիւն։ Անպատմելի իմն իղձ փակկ նովաւ զսիրտ մեր, հոգի մեր վերամբառնայ ի կայանս իմ անհաց և չիք ժամ այնպէս հոգեպարար հոգեզուարթ քան զայս։ Աստ արհամարհի հոգի մեր զամենայն յաղձաւորս և նիւթականս երկրի և երկնտյնոյն միայն նկրտի համանմանիլ։ Զիարդ հնար է լռել զայնպիսի հրապոյր, տեսանել զհրապուրիչն և կալ անզգայ, վասնորոյ խոյս ետու ներկայութեան նորա, զի յայլում սենեկի միմիայն, զձայն նորա լսեցիր» (13-րդ տետրակ, 1834 հուլիսի 9):

Տպագրվում է առաջին անգամ։

ԱՌ Ն. Ն.

(Էջ 114-115)

Բանաստեղծությունը հանված է 64 տետրակից։ Գրության թվականը անհայտ է։ Տպագրվում է առաջին անգամ։