Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/389

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ՅԱԺԽՈՅԺ ԵՌԱՆԴՈՅ ՊՆԴԵԱԼ ՊԱՏԱՆԻՆ...

(Էջ 126)

Հանված է 70 թվահամարի տակ պահվող տետրակից, տետրակը Ընդօրինակել է Խ. Աբովյանի որդին՝ Վարդան Աբովյանը։ Անթվակիր է։ Ինքնագիրր Խ. Աբովյանի արխիվում պահպանված չէ։

Տպագրվում է աոաջին անգամ։

ԴՈԻ ՕՐԻՆԱԿ ԱՆՄԵՂՈԻԹԵԱՆ...

(էջ 127-128)

Հանված է 78 թվահամարի տակ պահվող սևագիր էջից. ինքնագիր, գրաբար, անթվակիր։ Ենթադրվում է, որ գրված պետք է լինի դորպատյան շրջանում: Սևագիր է, բայց ավարտված։

Սույն բանաստեղծությունը «Վարդ» վերնագրով հրապարակվել է 1930 թվ. «Գրական թերթա»֊ի ։ 5֊ ում։

ՍԻՐԵԼԻ ԹՌՉՈՒՆ...

(էՋ 129)

Հանված է 72 թվահամարի տակ պահվող ինքնագրից, գրաբար, անթվակիր։ Բանաստեղծությունը սևագիր է, բայց ավարտված։ Գրված է ԴորպատոՒմ։ Տպագրվում է առաջին անգամ ։

ՀԳԱՆԳԱՏՈւԹԻԻՆ.

(էջ 130)

Հանված է 72 թվահամարի տակ պահվող ինքնագրից։ Գրաբար է, անթվակիր։ Դորպատյան շրջանի բանաստեղծություններից է։ ՏպաԳրվոլմ է առաջին անգամ։

ՏԵՍՔ ԱՆԿԱՆԻԼ...

(Էջ 131—132)

Բանաստեղծությունը հանված է № 110 ձեռագրից. ինքնագիր, գրաբար, անթվակիր, գրված է Դորպատում:

Տպագրվում է առաջին անգամ:

ՏԽՈԻՐ ՏԵՍԱՐԱՆ...

(Էջ 133-137)

Հանված է 57 թվահամարի տակ պահվող տետրակից, գրաբար, անթվակիր։ Աբովյանը հավանաբար ցանկացել է մի չափածո գործ գրել Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ հայ ժողովրդի մղած ազատագրական պատերազմի մասին, գրել է սկիզբը և թողել կիսատ։

Տպագրվում է առաջին անգամ։