Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/390

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԾԱՆՐԱՇԱՐԺ ՔԱՅԼԵՆ ՍԱՅԼՔ Ի ՀԵՌՈԻՍՏԷ...

(Աջ 138-139)

Բանաստեղծությունը գրված է Մոսկվայում մի Հայ երիտասարդի հուղարկավորության առթիվ։

Տպագրվում է առաջին անգամ։

ԳՐԵՑԱԻ Ի ՎԵՐԱ3 ԴԱՄԲԱՐԱՆԻ ԲԱԶՄԵՐԱԽՏ ՈՒՍՈՒՑՉԻ ԻՄՈՅ ՅԱՐՈԻԹԻԻՆ ՎԱՐԴԱՊԵՏԻ

ԱԼԱՄԴԱՐԵԱՆ Ի 1836. 15 ՄԱՅԻՍԻ. Ի Ն. ՆԱԽԻՋԵԻԱՆ.

(Աջ 140-141)

Հանված է 57 տետրակից, գրված է հայրենիք վերադառնալու ճանապարհին։ Գրաբար է, մաքրագիր։ Նախիջևան հասնելուն պես գնում է «Ս. Խաչ», մի դամբանական ճառ արտասանում Ալամդարյանի գերեզմանի առաջ և գրում սույն բանաստեղծությունը, ճառը պահվում է Գրական Թանգարանի Արխիվում հետևյալ վերնագրի տակ՝ «Սուգ ի վերայ դամբարանի բազմերախտ ուսուցչի իմոյ 3 արութիւն վարդապետի Ալամդարեան ի 1836 ամի 15 մայիսի»։ Դորպատյան օրագրերում Աբովյանը Ալամգարյանի մասին գրում է հետևյալը.

«Հարություն վարդապետի Ալամդարյան իմ բազմերախտ վարժապետի հանկարծական մահվան դառն խաբարն՝ որ ի 21-ին նոյեմբերի 1834-ին ստացա, այնպես տրտմեցույց շփոթյաց իմ սիրտը, որ ես անհանգիստ գոլով մեկ բանի կլա չէի կարողանում ձեռք տալ։ Ախ, նրանով մեր ազգի շատ երիտասարգք կորցրին իրենց բախտը։ Նա շատին կարեր լուսավորիչ լինել։ Թեև նա իմ աշակերտության ժամանակը ինձ դառն աչքով էր մտիկ տալիս և շատ վերք հասցրեց, բայց և այնպես մտածելով նորա ջանքը, գիտությունը սիրտս այրվում էր և փոթոթվում»։

Աբովյանը թարգմանել է Մսերյանի ուղարկած հողվածը գերմաներեն, հանձնել է տպագրության գերմանական թերթերից մեկին, «որ օտարականք ևս իմանան, թե ինչ անբախտություն հասելա մեր ազգին և որպիսի արժանավոր անձն կորցրել ենք մենք», ինչպես ինքն է գրում իր հիշատակարանում։ Այնուհետև այդ առթիվ նա ռուսերեն մի հոդված է գրել Северная пчела թերթի համար և այդ կապակցությամբ ընդհարվել է պահպանողական Բուլգարինի հետ։

Բանաստեղծության տեքստն առաջին անգամ հրապարակվել է «Խորհրդային գրականություն» հանդեսում, 1939 թ. № 5 — 6, էջ 38 —40։

ՍՈԻԳ ՀԱՐԱԶԱՏ ԵԻ ԾՆՍՎԱՍԷՐ ՈՐԴԻՈՑ Ի ՎԵՐԱՅ...

(էջ 142-143)

Այս բանաստեղծությունը, ինչպես և «Կարօտութիւն ծնողաց առ հեռաւոր որդիս» (էջ144 —145), հանված է 64 թվահամարի տակ պահվող տետրակից աշխարհաբար, անթվակիր Թիֆլիսում եղած ժամանակ Աբովյանը գրել է հայրենասիրության, պանդխտության վերաբերյալ արձակ խոհեր։ Այս բանաստեղծությունները արտահայտում են այդ շրջանի տրամադրությունները։

ՈԻՐ ԵՍ ԳՆՈԻՄ ՆԱԶԼՈԻ ՋԱՆ...

(Էջ 146)

Բանաստեղծությունը հանված է 64 թվահամարի տակ պահվող տետրակից։ Աշխարհաբար, անթվակիր։ Բանաստեղծությունը դրված է Բիֆլիսում և պատկանում է «Աղասու խաղը» պոեմի ցիկլին։