Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/391

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«ԱՂԱՍՈԻ ՍՐՏԻ ՏԽՐՈԻԹՅՈԻՆԸ» ԵՎ «ԱՂԱՍՈՒ ՍՐՏԻ ՓԱՓԱԳ».

(էջ 147, 148 -149)

Բանաստեղծությունները Հանված են 50 թվահամարի տակ պահվող տետրակից, աշխարհաբար, անթվակիր, պատկանում է «Աղասու խաղը» պոեմի ցիկլին։ Աբովյանը չի տեղավորել այն ոչ պոեմի և ոչ «Վերք»֊ի մեջ. նույն տետրակում զետեղված հաջորդ բանաստեղծությունները «Աղասոլ խաղը», «Աղասու վերջին սուգը» մշակված դրել է պոեմի մեջ առաջինը որպես սկիզբ։

Բանաստեղծությունները տպագրվեք են առաջ անգամ՝ 1864 թ. «Պարապ վախտի խաղալիք» ժողովածուի մեջ։

ԳԵՂԻ ՏԱԿՈՎՆ ԱՆՑ ԿԵՆԱԼԻՍ ԵՐԳԻ.

(Էջ 150-151)

Հանված է 69 թվահամարի տակ պահվող ինքնագրից, աշխարհաբար, անթվակիր, նույնպես պատկանում է «Աղասու խաղը» պոեմի ցիկլին, սակայն Աբովյանը չի տեղավորել պոեմի մեջ։

Առաջին անգամ տպագրվեք է 1941 թ., Աբովյանի «Բանաստեղծություններ» գրքույկի մեջ, էջ 22։

ՂԱՐԻԲՆ.

(էջ 152-153)

Հանված է 60 թվահամարի տակ պահվող տետրակից, աշխարհաբար, անթվակիր։ Այն ժողովածուն, որի մեջ զետեղված Է այս բանաստեղծությունը, արձակ էլ չափածո գործերի սևագիր ժողովածու է, որտեղ կան նաև հայրենասիրության վերաբերյալ արձակ խոհեր։ Բանաստեղծության բովանդակությունը ցույց է տալիս, որ գրված է «Վերք»–ի ստեղծագործության շրջանում. արտահայտում է նույն տրամադրությունները։ Առաջին անգամ տպագրվեք է, 1941 թ. Խ. Աբովյանի «Բանաստեղծություններ» գրքույկի մեջ, էջ 9 54։

ՈՒՄ ԱՍԵՄ ՍՐՏԻՍ ԴԱՐԴԵՐՆ, ԱԽ Ո՞ԻՄ...

(Էջ 154)

Հանված է դարձյալ 60 թվահամարի տակ պահվող տետրակից: Աշխարհաբար, անթվակիր։ Բովանդակությունից երևում է, որ գրված է նույնպես «Վերք»-ի շրջանում։ Աբովյանն այստեղ առաջ է քաշել աշխարհաբար լեզուի հարցը։

Առաջին անգամ տպագրվել Է 1939 թ. «Գրական թերթ» № 5։

ԲԱՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԱՌ ԲԱՐԵԿԱՄ ՄԻ. ՈՐ ԴԻՄԷՐ Ի ՀԱՅՐԵՆԻՍ Ի 1836 ԱՄԻՆ.

(Էջ 155-158)

Հանված է 58 թվահամար ունեցող տետրակից, գրաբար, անթվակիր։ Թովմա Ղորզանյանը, որի մասին խոսում է Աբովյանն իր ծանոթագրության մեջ, էջմիածնի սինոդի դատախազն էր. Աբովյանը նրա հետ. մտերմացել է Թիֆլիսում եղած ժամանակ և սկզբում մեծ կարծիք ունեցել նրա մասին։ Մեզ հասել են Աբովյանի մի քանի նամակները՝ գրված Ղորղանյանին։

Տպագրվում է առաջին անգամ։