Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/392

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԲԱԺԱՆՈՒՄՆ ՊԱՏՈԻԵԼԻ ՊԱՐՈՆ ԹՈՎՄԱՅԻ ՂՈՐՂԱՆԵԱՆ ՅԸՆՏԱՆԻԱՑ ԻՐՈՑ...
(էջ 153-161)



Բանաստեղծությունը հանված է 57 թվահամար ունեցող տետրակից, գրաբար, անթվակիր,
գրված է Թիֆլիսում։
Տպագրվում կ աոաջին անգամ։

ՈՂԲ Ի ՎԵՐԱՅ ՄԻՐԶԱՋԱՆԻ ՔԱՋ ԳՆԴԱՊԵՏԻ ՀԱՅԿԱԶՆՈՅ ...
(Էջ 162-163)



Բանաստեղծությունը հանված է 57 թվահամարի տակ պահվող տետրակից:
Տպագրվում է առաջին անգամ։

Ի 1836 ՅՈԻԼԻՍԻ 27 ԵԼԱՆԵՄ ԿԱՆՈԻԽ ԸՆԴ ԱՌԱԻՕՏՆ...
(էջ 164-165)



Հանված է 64 թվահամարի տակ պահվող տետրակից։ Գրված է Թիֆլիսում։
Տպագրվում է առաջին անգամ։

ՀԱԶԱՐՓԵՇԵՆ.
(էջ 166-175)



Երգիծական այս պոեմի ձեռագիրը հանված է 61 թվահամար ունեցող տետրակից։ Այս
տետրակում են զետեղված բայաթիները և մի քանի առակներ։
«Հազարփեշեն» պոեմը գրված է Թիֆլիսում։ Երգիծական այս զրույցը պատմվելիս է եղել
Թիֆլիսի հասարակության որոշ շրջաններում։ «Հազարփեշեն »֊ ի թեման օգտագործված է նաև
վրացական գրականության մեջ։ Աբովյանի մշակումը ստացել է քաղաքական բովանդակություն
ուղղված ցարական բյուրոկրատիզմի դեմ, ի պաշտպանություն անգրկովկասյան մողովար
գների։

Առաջին անգամ տպագրվել է «Մեղու Հայաստանի » ֊ ում 1864, էջ 142—150։
Առանձին գրքով տպագրվել է 1912 թ.։

ԱՉՔԻ ԼՈԻՅՍ ՋԱՆ...
(էջ 176-177)



Երգիծական այս բանաստեղծությունը հանված է 60 տետրակից, աշխարհաբար, անթվակիր,
գրված է Թիֆլիսում. ուղղված մի վաճառականի, որի անունը Գաբրիել է, որովհետև սկզբում
«աչքի լույս ջան» տողերի տեղը գրված է եղել «Գաբրիել ջան» և ապա ջնջված։ Գաբրիելը
հավանաբար Գաբրիել Թայիրովն է, որը հայտնի հարուստ էր և իրեն հարմարել է գրականության
հովանավորող։ Աբավյանն առհասարակ վատ կարծիք է ունեցել Թիֆլիսի հարուստների
մասին, ծաղրել է նրանց տգիտությունը, ագահությունը և այլն։
Տպագրվել է 1939 թ. «Գրական թերթ» 5-ում։

ՀԱԽՎԵՐՄԱԶԻ ԳՈՎՔԸ
 (էջ 173-180)



Երգիծական այս բանաստեղծությունը հանված է «Մեղու Հայաստանի»-ից։ Գրված է
Թիֆլիսում, 1813 թ. օգոստոսին, բնագիրը չկա Աբովյանի արխիվում։ Բանաստեղությունն ունի
իր պատմությունը. Թիֆլիսի հարուստներից մեկը հրաժարվում է Աբովյանին իր որդու ուսման
վարձը վճարել, երկար դիմումներից հուսահատված Աբովյանը մի նամակ է գրում նրան,