Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/394

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այդ քառյակներն առաջին անգամ տպագրվել են 1940 թ, Աբովյանի Ընտիր Երկերի 2-րդ հատորի ծանոթագրությունների բաժնում, էջ 388։

«Առաջին սերը» պատմվածքի մեջ Աբովյանը օգտագործել է բայաթիներից չորսը, որից երկուսը չկա 61 տետրակում։ Բերում ենք ստորև այդ կտորները.

Ինչ արի, ախ, ինչ արի
Ձեզ այ սարեր ինչ արի
Թե մեղք ունեմ հոգիս առ
Արի, հրեշտակ իմ արի.

Սրտովս գնում ա ախ արին
Ոչ չար գիտեմ, ոչ բարին
Աշխարս ախ դառն ա ու խավար
Հոգիս, մարմինս ի՞նչ արին։


ԱԶԳԱՍԵՐ ՄԱՐԴԸ ԻՐ ՄԵՌՆԵԼՈԻ ՎԱԽՏԸ.

(էջ 1Տ7-193)

Բանաստեղծությանը հանված է 56 թվահամարի տակ պահվող առակների տետրակից՝ «Պարապ վախտի խաղալիք» վերնագրով. անթվակիր է։ Գրված է երևանյան շրջանում:

Առաջին անգամ տպագրվե լ է 1864 թ. «Պարապ վախտի խաղալիք» ժողովածուի մեջ, էջ 98: 1897 թ. «Լուման» հրապարակում է սույն բանաստեղծությունը իբրև անտիպ նյութ հետևյալ ծանոթագրությամբ.

«Մենք ձեռք բերինք մի փոքր գրչագիր տետր, որի մեջ գրված են մի քանի գրաբար ոտանավորներ, որոնց սկզբնատառերը կազմում են «Աբել» բառը։ Այդ տետրի վերջը գտանք երկու աշխարհաբար ոտանավոր միևնույն գրչությամբ գրված այս վերնագրերով՝ «Ազգասեր մարդը (Աբովյանն) իր մեռնելու վախտը» և «Առ մայրն իւր» — երկու ոտանավորների լեզուն և ոճն ևս անկասկած Խաչատուր Աբոբյանինն է, իսկ «Աբել» կարծում ենք Աբել արքեպիսկոպոս Մխիթարյանն է, որ իր բանաստեղծությանը տետրում արտագրել է նաև Աբովյանի հիշյալ երկու ոտանավորները, «Ազգասեր մարդը» բասերից հետո ավելացնելով «Աբովյանն» բառը։ Մենք այս ոտանավորները նույնությամբ հրատարակում ենք ներկա գրքում հապավելով առաջինից միայն չորս տող»։ «Լումա», 1897, էջ 133։

Ինչպես են արտագրված Աբել արքեպիսկոպոսի տետրակի մեջ սույն բանաստեղծությունները, մեզ հայտնի չէ, բայց համեմատելով բնագրի հետ, տեսնում ենք մի շարք փոփոխություններ, որոնք փոխել են տեղ–տեղ բանաստեղծության իմաստը ինչպես ծանոթագրության մեջ ասված է, առաջին բանաստեղծությունից հանված են հետևյալ տողերը.

«Իշխանություն թե կամ փառք ուզեցի
Թագի պսակի թե փափագեցի,
էնդուր համար միայն, որ հազար մարդի
Աչքի արտասունքն սրբեմ, որ չցավի»։

Այս տողերը հավանաբար հանվել են ցենզորի կողմից վերնագրին ավելացված «Աբովյանն»՝ Մխիթարյանի հավելումն արված այն գիտակցությամբ, որ Աբովյանն իր մասին է գրել։

Հաջորդ «Առ մայրն» բանաստեղծությունը նույնպես ենթարկված է փոփոխության. սա նույն «Աղասու վերջին սուքը» բանաստեղծությունն է. Աբել Մխիթարյանը վերնագրի հետ փոփել է նաև առաջին տողը «Որդիդ քե կտա իր հետին բարով». բնագրում գրված է՝ «Աղասին յե կտա յուր հետին բարով»։