Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/396

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Խ. ԱԲՈՎՅԱՆ

ԱՂԵՐՍ ԱՌ ՄՈԻՍԱՅՆ.

(էջ 209-212)

Հանված է 58 թվահամարի տակ պահվող տետրակից. այս բանաստեղծությանը հանդիպում ենք նաև 59 և 83 թվահամարների տակ պահվող ձեռագրերի մեջ. առաջինը սևագիր, երկրորդը՝ մաքրագիր. Աբովյանը այս բանաստեղծությունը տեղավորել է No 58 տետրակի սկզբում, որպես նախերգանք, տետրակը մաքրագիր է, կազմված Երևանում, 1843-ից հետո։ Բանաստեղծությունների այդ տետրակը, որ Ն. Տ .–Կարապետյանը անվանում է «Հիշատակարան» տետրակ, բաղկացած է 127 էջից, գրաբար, անթվակիր, շ. 23,8 X 18։ Այգ տետրակում Աբովյանը զետեղել է 19 բանաստեղծություն։ Տետրակն ունի իր սևագիրը, որը հետագայում կցվել է մաքրագիր կազմին և պահվում է մի թվահամարի տակ. սևագրությունների բաժինը 78 էջ է, ջնջումներով, տեղ-տեղ բնագիրը մաշված, կտրտված է էջերը պակասավոր։

Սևագիր և մաքրագիր բանաստեղծությունների մեջ տարբերություններ չկան։ Սևագիր էջերի վրա կատարված են զանազան նշումներ։ Աբովյանն օգտագործել է իր աշակերտների տետրակը, օրինակ, սևագրի վերջին էջի վրա բարակ տառերով գրված է. որ «այս ոտանավորն պատկանի երրորդ դասատան աշակերտ Սիմեոն Աստվածատուրով». մի տետրը 1845 թ. նոյեմբեր 25, մյուսը 1844 թ. հուլիսի 18, և այլն։ Սևագիր տետրակը թանգարանին է անցել բժ. Նավասարդյանի արխիվի միջոցով, մաքրագիր օրինակը հայտնաբերվել է Հ. Ղորղանյանի արխիվում, այդ տետրակի մասին Հ. Ղորղանյանը 1894 թ. «Արձագանք» –ին է ուղարկել հետևյալ նամակը.

Պ. խմբագիր

Քառասնական թվերում բարեհիշատակ Խաչատուր Աբովյան ի աշակերտներից մեկը լինելով, ես ստացա նրանից մի տետր, որից պետք է դուրս գրեի Զանգի գետի վրա ասած երգը։ Այգ տետրը է որի մեջ Աբովյան իսկական ձեռով մաքուր արտագրված և վերջում ստորագրված են 19 հատ ոտանավորներ և մի քանի կտոր արձակ շարադրված մտածողություններ, գրաբար լեզվով, մինչ այժմ գտնվում են իմ մոտ։ Որովհետև մեր գրականության մեջ արդեն հարց է բարձրացել, որ հանգուցյալ Աբովյան ի մատենագրական արժանավորությունները և հիշատակը հավերժացնելու համար արձան դրվի նրան, ես ի դեպ եմ համարում հայտնել Զերդ հարգությանը, որ եթե կբարեհաճեք տպագրել «Արձագանք»-ի մեջ, կամ որտեղ կամենաք, նրա ոտանավորները, որոնցից շատերը մնացել են աոանց տպագրության և որոնք իմ անմոռաց ուսուցչի շարադրությունը և ձեռագիրը լինելու պատճառով պահել եմ ինչպես մի սրբություն, այս տետրը ուղարկում եմ խմբագրությանդ միայն երկու պայմանով. 1. որ այս շարադրությանը փոխարեն արվի Խաչատուր Աբովյան իր որդի պ. Վարդան Աբովյանին արժանավոր դրամական վճարումն, որքան դուք կորոշեք ըստ խղճի և դատողության. 2. Այո տետրը արտատպելուց հետո վերադարձվի ինձ։ Խոնարհաբար խն դրում եմ տպել «Արձադանք)-ի մոտակա համարներից մեկի մեջ, այս նամակը, Զեր պատասխանի հետ, նրա համար, որ եթե խմբագրությունդ չկամենա ընդունել իմ առաջարկությունը, կարելի է գտնվին ուրիշ ցանկացողներ»։

Այնուհետև Ղորղանյանը բերում է բանաստեղծությունների ցանկը, որը համապատասխանում է 58 թվահամարի տակ պահվող թե սևադիր և թե մաքրագիր տետրակի բանաստեղծությունների ցանկին։

Բանաստեղծությունը տպագրվում է առաջին անգամ։

ՄՏԱԾՄՈՒՆՔ Ի ՏԵՍԻԼ ՀԱՅՐԵՆԵԱՑ.

(Էջ 213-216)

Հանված է No 58 տետրակից, սևագիրը պահվում է Գրական Թանգարանում Տյ և 105 թվահամարների տակ, No 105 ինքնագիրը գտնվում է Ե. Շահազիզի արխիվում, որը