Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/401

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երկին և երկիր, ընտանիք և բարեկամը սիրելի էին ինձ միշտ,
Ծնօղք սիրէին և ուսուցանէին ինձ զբարի մտածմանս.
Տուն ծնօղաց իմոց էր բոլոր աշխարհ իմ, իմ դրախտ և երջանկութիւն։
Եղբարք և քորք մխիթարէին զիս, միմիայն զբարիս կամէի)։ և ցանկանային ինձ
Ո՞ւր ես դու բախտաւոր ժամանակ, ո՜հ այլ ոչ երբէք դարձցե՛ս, գայ
Ծերութիւն և ամենայն ինչ փոխի, ամենայն ինչ լինի դժուարին։
Առանց աշխատանաց ո՛չ կարեմք ապրել.
Յայնժամ միայն ճանաչեմք ղգին բախտի մերոյ, երբ նա կորնչի։
Մանկոանք բախտաւորք, լուարուք բարի խրատուց
Ծնողաց և ուսուցչաց. գայ ժամանակ ե դուք ինքնին խնդրէք
Զգեղեցիկ, նախանձելի խաղաղական ժամանակ մանկութեան ձերոյ,
Այլ ո՛չ գտանէք յայնժամ ։
Նոքա իբրև ջուր անցին, և այլ ոչ ևս դառնան,
Կորուսեալ ժամանակն, կորուսեալ բախտն, կորուսեալ ուրախութիւնք
Եւ ղուարճութիւնք, միմիայն ցաւք և հոգք մնացին։
Միմիայն աոաքինութիւն բաղկացուցանէ երջանկութիւն, վիճակի
Մերոյ, կենաց մերոց, սրտի և հոգւոյ մերոյ։
Սկիզբն ամենայն ցաւոց և տրտմութեանց սկսանի ի ծերութեան
Ցիմարն մոռանայ զայս ամենայն, այլ իմաստունն և բանական երեխայն
պահէ ի միտս։

Որ ինչ ի մանկութեան սերմանեմք, զայն ժողովեմք ի ծերութեան։
Ժամանակ ծերութեան ի բեռն դժուարին։
Ուսուցիչն սիրէ զաշակերտն , որպէս հայր զորդի։
Ժրաջան աշակերտք խնդութիւնք են վարժապետաց և ծնօղաց։
Խնդաց հոգի իմ, զի տես ի ես զձեզ ի բարւոք ողջութեան։
Ո՛չ ամենայն դիպոած է բարեյաջող։
Չիք ներգործութիւն առանց պատճառի։
Ի բախտ չունիմք զցաւս և զհոգս, միմայն յանբախտութեան զգամք
զգին բարեկամաց։
Արարիչ իմ զի՞նչ է մարդն առանց առաքինութեան, առանց բեզ և
առանց բարեկամաց։
Մտածմունք իմ և կեանք այդպէս անցանեն, քաղցր գե՛տ, մաքուր
աղբիւր, որպէս դուք անդադար անցանիք։
Ստահակ մանուկ, հայնա՛ց ի գեղեցիկ ժամանակ քո, ուսի՛ր լեր բարի,
արի, քանզի դեռ ոչինչ աղմկէ զուրախութիւնս քո։
Երկնալոր հայրն մեր տեսանէ զամենայն, դու ընդէ՞ր ցաւես։
Ո՞վ ծաղիկը և եղանակ գարնան, զիա՞րդ գեղեցիկ են նոքա։
Միմիայն առաքինին է անմահ յաշխարհի և յերկինս։
Աստուած հայի ի սիրտս, այլ մարդն յերեսս»։

Բանաստեղծությանը կցված այս սևագիրը առաջին անգամ տպագրվել է 1939 թ., «Գրական թերթ»֊ ի №17 ֊ում։

ԲԱՐԵՊԱՇՏ ՀԱՅՐԵՆԱԿԻՑԴ ԻՄ.

(էջ 261)

Հանված է 22 թվահամարի տակ պահվող մեծադիր տետրակից, դա հանգանակության նպատակով կազմված մի տետրակ է, որով Աբովյանը ցանկացել է դրամական օգնություն կազմակերպել աշուղ Աղբար Ադամի որբացած ընտանիքին։ Տպագրվում է առաջին անգամ։