Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/402

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ի ՆԵՐԿԱՅԱՆԱԼ ԱՇԱԿԵՐՏԱԻՑ ՆԱՀԱՆԳԱԿԱՆ

ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԻՆ ԵՐԵԻԱՆՈԻ.

(էջ 262)

Հանված կ 48 թվահամարի տակ պահվող տետրակից. բանաստեղծությունը գրված է 1845 թ., Ներսես Աշտարակեցու նահանգական ուսումնարան այցելելու առթիվ։ Տպագրվում է առաջին անգամ։

ԱՅԼ ԱՇԱԿԵՐՏ ՆԱՀԱՆԳԱԿԱՆ ՈԻՍՈԻՄՆԱՐԱՆԻՆ...

(էջ 263—264)

Հանված է 48 թվահամարի տակ պահվող տետրակից. նվիրված է Ներսես Աշտարակեցի կաթողիկոսին՝ նրա Երևան Ժամանելու առթիվ. բանաստեղծությունը արտասանել է Աբովյանի աշակերտ Գրիգոր Թևումյանը։ Վերնագրում հիշատակված է, որ դրվածքր արտասանվել է ռուսերեն, սակայն արխիվում չկա թարգմանությունը։ Տպագրվում է առաջին անգամ։

ԱՇԱԿՆՐՏՔ ԱՌ ՀՐԱԺԱՐՈՒՄՆ ԸՆԿԵՐԱԿՑԱՑ ԻԻԵՐԱՆՑ.

(էջ 285)

Հանված Լ 57 թվահամարի տակ պահվող տետրակից, գրաբար, անթվակիր. Աբովյանը երագել է իր աշակերտներին ուղարկել Պետերբուրգ ուսանելու։ Նեբսես Աշտարակեցին սկզբում խոստացել է նրան, հետո ձգձգելով մերժել։ Հավանաբար Արովյանը առաջին շրջանումն է հորինել իր այդ բանաստեղծությունը։ Տպագրվում է առաջին անգամ։

ԶԻԱ՞ՐԴ ՍԽՐԱԼԻ...

(Էջ 266)

Բանաստեղծությունը հանված է 107 թվահամար ունեցող ինքնագրից, անթվակիր, գրաբար. գրված է Երևանում ։ Տպագրվում է առաջին անգամ: